Չեխիայի հանրապետություն

Կրթություն

Վերջին տարիներին Չեխիան շնորհիվ իր կրթական համակարգի, օրեցօր դառնում է ավելի պահանջված միջազգային ուսանողների շրջանում։

Չեխական շատ համալսարաններ ընդգրկված են ամենահայտնի համալսարանների ցուցակներում և, ընդհանուր առմամբ, Չեխիայի համալսարաններում սովորում են թվով 299.000 ուսանողներ, որոնցից 43.000-ը օտարերկրացիներ են։
Որակյալ կրթություն, ուսանողների աջակցություն և ծրարգրերի բազմազանություն. ահա այն հիմնական առավելությունները, որ Չեխիայի համալսարանները տրամադրում են ուսանողներին:
Բացի որակյալ և մատչելի կրթությունից, չեխական համալսարանները իրենց ուսանողներին ընձեռում են նոր հնարավորություններ ոչ միայն սովորելու, այլև աշխատելու համար:
Չեխիայի Հանրապետությունը հատկապես հատնի է իր որակյալ կրթությամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գիտությունը, ճարտարապետությունը և բժշկությունը:
Ուսանողները կարող են ստանալ բակալավրի, մագիստրոսի և դոկտորի ատիճան:
Բակալավրի աստիճան ստանալու կրթությունը տևում է 3-4 տարի: Մագիստրոսինը՝ 1-3 տարի: Դոկտորական աստիճան ստանալու կրթությունը՝ 3-4 տարի:
Բացի այդ ուսանողները կարող են անցնել ամբողջական ծրագիր 4-6 տարվա ընթացքում։
Ուսանողները կարող են անցնել կարճաժամկետ ծրագրեր ինչպես ավանդական, այնպես էլ նոր հիմնադրված համալսարաններում:

Երկրի կրթական վարկանշը բավականին բարձր է: Ըստ QS World University Rankings and QS EECA University Rankings 2021-ի աշխարհի TOP 1000 համալսարաններից շատերը գտնվում են հենց Չեխիայի Հանրապետությունում: Այստեղ կան և՛պետական, և՛ մասնավոր համալսարաններ:
Եթե չեխերենը ընտրում եք որպես ուսուցան լեզու պետական համալսարանում, կրթությունը լինում է ամբողջովին անվճար առաջին անգամ դիմող դիմորդների համար: Բայց, եթե ուսանողի տարիքը 26-ից բարձր է, դիմորդը չի ստանում ուսանողի կարգավիճակ, որի արդյունքում նա չի օգտվում սոցիալական ծառայություններից և չի ստանում առողջական ապահովագրություն:
Սակայն կա մի լավ նորություն, ըստ որի անվճար կրթության ծրագիրը Չեխիայում ՝չեխերենը որպես ուսուցման լեզու ընտրելու դեպքում, գործում է ոչ միայն բնիկ ուսանողների համար այլ նաև միջազգային ուսանողների համար: Եթե ուսանողը ընտրի անգլերենը որպես իր ուսուցման լեզու, նա պետք է 2000-3000 եվրո վճարի BSBA և MBA-ի համար, և 3000-10․000 եվրո մնացած բոլոր ծրագրերի համար: Ուսման վարձը գրեթե նույնն է մասնավոր բուհերի դեպքում ևս:

Չեխիայի հանրապետությունը հայտնի է իր բազում գրողներով, արտիստներով, տեսարժան վայրերով։ Երկրի մայրաքաղաք Պրահան գտնվում է Եվրոպայի սրտում:
Պրահան համարվում է Եվրոպայի ամենալավ քաղաքներից, ինչպես նաև տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Քաղաքը նաև ունի հարուստ ճարտարապետական ժառանգություն:
Պրահայից դուրս՝ երկրի ծայրամասերը լի են գեղեցիկ ագարակներով, անտառներով, գյուղերով, ամրոցներով և հարուստ բնությամբ:
Վեհաշուք լեռնաշղթաները, գետերը, այգիները համակցված քաղաքներով և հեքիաթային գյուղերով ներմշակութային և աձնական բացահայտման մեծ հնարավորություն են ստեղծում:
Չեխական մշակույթի մեջ մեծ կարևորություն ունի նաև ընտանիքը: Հաճած համալսարանները և քոլեջները հանգստյան օրերին փակում են իրենց հանրակացարանները, որպեսզի ուսանողները կարողանան այցելեն իրենց ընտանիքներին՝ համալսարանում մնալու փոխարեն:

Եվրոպայի սրտում տեղակայված այս երկիրը ուսանողներին տալիս է նաև շրջագայելու մեծ հնարավորություն։ Դուք հաշված օրերի ընթացքում կարող եք պտտվել կենտրոնական Եվրոպայի բոլոր երկրներով և հավաքել հիշողությունների և էմոցիաների մեծ պաշար։

Չեխիայի Հանրապետությունը տեղակայված է կենտրոնական Եվրոպայում:
2016-ին կառավարությունը ընդունեց «Չեխիա»-ն որպես իր պաշտոնական անվան կրճատ տարբերակ:
Չեխիան ընդգրկում է Բոհեմիայի և Մորավիայի պատմական շրջանները, և համարվում է Եվրոպայի ամենափոքր, բայց ամենագեղեցիկ երկրներից մեկը:
Այս երկիրը համարվում է 2000-ից ավելի ամրոցների և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություններից շատերի հայրենիքը: Ամենահայտնի տեսարժան վայրերի շարքում է գտնվում Պրահայի Չարլզի կամուրջը, Սուրբ Վիտուսի Մայր Տաճարը:
Կան նաև բազում գրադարաններ, որոնք հաստատ կհետաքրքրեն ուսանողներին: Դրանցից են Կլեմենտինումը և Ստրախովի տաճարը: Շնորհիվ իր փոքր չափերի և հիասքանչ հասարակական տրանսպորտային համակարգի, ուսանողները և ճանապարհորդները կարող են արագ կողմնորոշվել տարածքում:

Չեխիայի Հանրապետությունը հիասքանչ վայր է հնարավորությունների և նորարարությունների համար: Միջազգային ուսանողների համար այն նաև հիանալի վայր է կեսդրույքային կամ ամառային աշխատանք ունենալու համար: Ավարտելուց հետո կան անթիվ հնարավորություններ կարիերան կառուցելու համար, քանի որ նրանք ունեն ազատ մուտք աշխատաշուկա: Ապագա ձեռներեցների համար կարևոր է փաստել,որ 2018թ-ին ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, Չեխիան զբաղեցրել է 190 երկրներից 30-րդ հորիզոնականը,որպես հեշտ վայր բիզնեսով զբաղվելու համար:

Ծրագրեր Չեխիայի հանրապետությունում