Մեր մասին

Բարի գալուստ Edunetwork-ի հարթակ

Եթե մեր էջում եք, ապա որոշել եք սահմաններից այն կողմ կրթություն ստանալ, ինչի հարցում մենք պատրաստ ենք օգնել Ձեզ։

Մեր առաքելությունն է՝

Համագործակցելով աշխարհի տարբեր երկրների կրթական հաստատությունների հետ՝ Edunetwork-ն առաջարկում է կրթական բազմազան ծրագրեր և աջակցություն դիմելու գործընթացի յուրաքնաչյուր փուլում։ Տարիների ընթացքում ձևավորվել է լայնածավալ կրթական ցանց, որի շնորհիվ Edunetwork-ն աջակցում է յուրաքանչյուր դիմորդին օգտվել համաշխարհային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից և կերտել իր կայուն ապագան։

Մեր սաները կստանան իրենց պահանջներին համապատասխան կրթական ծրագրով արտերկրում ուսանելու հնավորություն, ինչպես նաև ձեռք կբերեն նոր կապեր, կզարգացնեն լեզվական և մասնագիտական հմտություններ, տվյալ երկրի մշակույթն ու ավանդույթները ուսումնասիրելով՝ կկառուցեն միջազգային համագործակցության նոր կամուրջներ և ձեռք կբերեն գիտելիք ու փորձառություն իրենց նախընտրած ոլորտում կիրառելու համար։

Մեր տեսլականն է՝

Հաշվի առնելով միջազգային մարտահրավերները և գիտելիքի փոխանցման կարևորությունը՝ մենք ցանկանում ենք մեր դիմորդներին տալ հնարավորություն ձեռք բերելու կյանքը փոխող փորձառություն և, ամենակարևորը, այդ փորձառությունը դարձնել հասանելի բոլորի համար։
Edunetwork-ը դարձել է այն բացառիկ ընկերությունը , ում վստահում են ամենառանցքայինը՝ կրթությունը, Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։

Մեր սաների վստահությունը ոգեշնչում է մեզ օրեցօր զարգանալ և կատարելագործել մեր ծառայությունները, նպաստել միջազգային կրթական համակարգի հասանելիությանը, արդյունքում ունենալ որակյալ մասնագետների աճ և տեսանելի բարեփոխումներ ամենատարբեր բնագավառներում։

Բազմաթիվ ուսանողներ սկսել են իրենց կրթական ուղին վստահելով հենց մեզ՝ Edunetwork-ին։ Մեր փորձառու մասնագետները աջակցում են Ձեր երազանքի միջազգային համալսարանը դիմելու գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ դարձնելով այն դյուրին և հասանելի։

Մենք ունենք մի քանի նպատակ․

Կամուրջ հանդիսանալ Ձեր և միջազգային կրթական աշխարհի միջև

Նպաստել կրթության ոլորտում Ձեր երազանքների իրականացմանը

Օգնել գտնել Ձեզ համապատասխան ծրագիրն ու դիմել առանց խոչընդոտների

Օգնել ստանալ որակյալ կրթություն սահմաններից այն կողմ