Անմոռանալի աշուն Կիպրոսում, որտեղ հանգիստը կվերածվի ապագայի հաջողության
Այս աշնանային արձակուրդներին ԷդուՆեթվորքի հետ Ձեզ սպասվում է ավելին, քան պարզապես ճամփորդություն։ IB դպրոցի փորձառու մասնագետների և կարիերայի ուղղորդման փորձագետների հետ ծրագրի մասնակիցները կուսումնասիրեն ժամանակակից կարիերայի միտումներն ու կբացահայտեն ապագայի ամենապահանջված հմտությունները։Սա բացառիկ ծրագիր է, որը վարպետորեն համադրում է կարիերայի ուղղորդումը, մասնակիցների քննադատական մտածողության զարգացումը, ծովային արկածներն ու ակտիվ ծովափնյա հանգիստը։ Մասնակիցները ձեռք կբերեն նոր ընկերներ աշխարհի տարբեր երկրներից և պարզապես կլինեն կատարյալ միջավայրում՝ սովորելու, ինքնադրսևորվելու, նոր հորիզոններ նվաճելու ու անմոռանալի ժամանակ անցկացնելու համար։
Ծրագիրը ներառում է՝
-
- կարիերայի ուսումնասիրության և քննադատական մտածողությանդասեր,
- կացություն,
- երկանգամյա սնունդ,
- ջրային և ժամանցային խաղեր,
- մշակութային այցելություններ,
- ծովային խաղեր և էստաֆետաներ
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 անձի համար։ Առկա է ինտերնետ կապ և անհրաժեշտ այլ հարմարանքներ։
Մասնակցության համար կարող եք գրանցվել մինչև 2026թ. հոկտեմբերի 8-ը։
