- Ամառային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ հեքիաթային Պրահայում։ Սովորե՛ք օտար լեզու (անգլերեն կամ չեխերեն) և բացահայտե՛ք ամենագեղեցիկ քաղաքներից մեկն աշխարհում։Էդու Նեթվորքն առաջարկում է կարճաժամկետ ամառային ճամբար Չեխիայում, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք համատեղել հանգիստն ու ուսումը՝ բարելավելով Ձեր լեզվի մակարդակը, ուսումնասիրելով Պրահայի ճարտարապետական գլուխգործոցները և միևնույն ժամանակ ապրելով միջմշակութային միջավայրում։Ճամբարի ընդհանուր նկարագիրըԾրագիրը ներառում է․
- 40 ժամ անգլերենի կամ չեխերենի դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ թանգարաններ և տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր և այլն,
- Վլտավա գետով նավարկություն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեզդեն,
- մեկօրյա ուղևորություն դեպի Ավստրիա՝ Վիեննա (ըստ ցանկության, առկա է 80 եվրո հավելյալ վճար),
- մեկօրյա ուղևորություն դեպի Սլովակիա՝ Բրատիսլավա
- այցելություն Չեխիայի մի շարք հեղինակավոր համալսարաններ,
- սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայական։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Ամառային ճամբար Չեխիայում
Ամառային ճամբար Չեխիայում
200,000 AMD
Մասնակցության տարիք՝ 11-20
Ճամբարի արժեք՝ 1,480 եվրո (Նշված գումարի մեջ ներառված չէ մեր ծառայության գումարը՝ 90,000 ՀՀ դրամ, ինչպես նաև ավիատոմսի և վիզայի արժեքները։)
Ճամբարի օրերը (ընտրվելու է 1 ժամկետ)
- Հուլիսի 01-15
- Հուլիսի 17-31
- Օգոստոսի 01-15
