Ի՞նչ է փոխանակման ծրագիրը:
Փոխանակման ծրագրի միջոցով ավագ դպրոցում կամ համալսարանում սովորող ուսանողները հնարավորություն են ստանում իրենց ուսումնառության մի հատվածը անցկացնել գործընկեր դպրոցում կամ համալսարանում։
Որքա՞ն է տևողությունը:
Փոխանակման ծրագրի տևողությունը կարող է լինել մեկ կիսամյակից մինչև 1 տարի։
Որո՞նք են փոխանակման ծրագիրն մասնակցելու անհրաժեշտ պայմանները:
Ընտրությունը կատարվում է 2 կրթական հաստատությունների կողմից՝ առավելություն է տրվում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին։
Որո՞նք են փոխանակման ծրագրի առավելությունները:
Փոխանակման ծրագրերը օգնում են ուսանողներին հաստատել միջմշակութային կապեր, փոխել ապրելու և սովորելու պայմանները, ինչպես նաև կատարելագործել լեզվի իմացությունը:
Նշենք՝ կայքում ներկայացված ծրագրերը ամբողջական չեն և ենթակա են պարբերաբար թարմացման։