Էդու Օնլայն

Ի՞նչ է Էդու Օնլայնը

 

Գիտության և տեխնիկայի զարգացմանը զուգահեռ լայն տարածում է գտել հեռավար ուսուցումը։ Էդու Օնլայնը առցանց հարթակ է, որը հնարավորություն է տալիս ուսանողներին և դպրոցականներին ստանալ որակյալ կրթություն՝ սովորելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող կրթական հաստատություններում իրենց իսկ երկրից։

Որո՞նք են Էդու Օնլայնի կողմից առաջարկվող ծրագրերի տեսակները

 

Վերջին տարիներին լայն տարածում ստացած առցանց ծրագրերի միջոցով հնարավորություն է ստեղծվել ստանալ միջնակարգ կրթություն, գիտական աստիճան (բակալավրիատ, մագիսրատուրա, ասպիրանտուրա և այլ) և մասնագիտական որակավորում առցանց տարբերակով։

Որո՞նք են Էդու Օնլայնի առավելությունները

 

Էդու Օնլայնի առանձնահատկությունն այն է, որ ուսանողը լիովին ընդգրկվում է ուսումնական գործընթացի մեջ, ունենալով տեղեկատվության և ուսումնական նյութերի լիարժեք հասանելիություն մեկ հարթակում՝ խնայելով իր ժամանակի և ֆինանսական ռեսուրսները։ 

Ի՞նչ հնարավորություններ է տալիս Էդու Օնլայնը դիմորդին

 

Հեռավար ուսուցումը ուսանողին տալիս է բազմաթիվ հնարավորություններ, այդ թվում՝ ճկուն գրաֆիկ, որի շնորհիվ ուսանողը կարողանում է համատեղել իր ուսումը և առօրյան, կառուցել սեփական կրթական ուղին և իրականացնել մասնագիտական գործունեություն։

Ծրագրեր