Կարճաժամկետ

Ի՞նչ է կարճաժամկետ մասնագիտական ծրագիրը

Կարճաժամկետ մասնագիտական ծրագիրը տվյալ մասնագիտության ուղղությամբ գիտելիքի և հմտությունների բարելավման համար առաջարկվող համառոտ ծրագիր է։ Ծրագրի իրականացման ավարտին ծրագիրն իրականացնող հաստատության կողմից տրվում է մասնակցության վկայական։

Որքա՞ն է կարճաժամկետ մասնագիտական ծրագրի տևողությունը

Կախված է ծրագրից, կրթական հաստատությունից և
մասնագիտական ուղղությունից՝ կարճաժամկետ ծրագրերը կարող են տևել մեկ շաբաթից մինչև մի քանի ամիս։

Որո՞նք են կարճաժամկետ մասնագիտական ծրագրի տեսակները

Կարճաժամկետ մասնագիտական ծրագրերը  կարող են լինել օտար լեզվի մասնագիտացման, ինչպես նաև բիզնես, մարքեթինգ, բժկություն, առաջնորդություն և այլ ուղղվածությամբ։ Ուսումնական հաստատությունները նման ծրագրեր սովորաբար առաջարկում են արձակուրդների ընթացքում։ Ամենատարածվածը՝ ամառային ծրագրերն են։

Ծրագրեր