Ծրագրի նկարագրություն
Վայելե’ք Եվրոպայի ձմեռային կախարդական մթնոլորտը Պրահայի սրտում
Պատկերացրեք ձմեռային հմայքով պատված եվրոպական քաղաքներ, ջերմ ու ոգեշնչող ուսումնական մթնոլորտ և անսահմանափակ հնարավորություններ՝ ձեր ձմեռային արձակուրդներն արդյունավետ անցկացնելու համար։
EduNetwork-ի կրթական ծրագրի շրջանակում դուք ոչ միայն կխորացնեք անգլերենի ձեր իմացությունը լեզվի կրողների հետ անկաշկանդ միջավայրում, այլև կծանոթանաք աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդների հետ՝ ձեռք բերելով արժեքավոր գիտելիքներ, անմոռանալի հիշողություններ ու նոր ընկերներ։
Ծրագիրը ներառում է․
- 24 ժամ անգլերենի ինտենսիվ դասընթացներ
- հետազոտական և ստարտափ նախագծերի մշակում
- դասախոսություն՝ «Անվճար բարձրագույն կրթությունը Չեխիայում»
- Պրահայում հասարակական տրանսպորտի ճանապարհորդական տոմս (բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի համար),
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար, նվերներ լեզվի կենտրոնի կողմից
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ճաշ
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում, այն է՝ այցելություն Հին և Նոր քաղաք, Կառլի կամուրջ, Պրահայի ամրոց, Սուրբ Ծննդյան տոնավաճառներ, սահադաշտ, Ազգային թանգարան, խոհարարական վարպետության դասեր
- մեկօրյա ուղևորություն դեպի Վիեննա՝ Ավստրիա
- երկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Մյունխեն։ Ուղևորությունը ներառում է այցելություն BMW Welt, Օլիմպիական զբոսայգի, Նոյշվանշթայն և Լինդերհոֆ ամրոցներ և Բավարիայի ամրոցներ (ըստ ցանկության՝ հավելավճարով` 350 եվրո)
- ողջույնի և հրաժեշտի երեկույթ, ֆիլմերի դիտում անգլերենով
- ծրագրի ավարտին տրվում է վկայական
Կացարան
Մասնակիցները ապրելու են 3 աստղանի հյուրանոցում, որը գտնվում է Պրահայի կենտրոնում։ Սենյակները նախատեսված են 3-4 անձի համար։ Առկա է առանձին լոգասենյակ, ինտերնետ և լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
