Պայմաններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ  

 

  •  «Էդու Նեթվորք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը  (այսուհետ՝ Ընկերություն) կրթական ծրագրերի մասնակցության աջակցման և հարակից այլ ծառայությունները մատուցում է սույն ընդհանուր դրույթների և պայմանների համաձայն (այսուհետ՝ Պայմաններ)։ 
  •     Ծառայությունների մատուցման նպատակը հանգում է դիմորդների՝ արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունների խթանմանը։ 
  •     Սույն Պայմաններով Ընկերությունը դիմորդներին աջակցում է

    • ընտրել արտասահմանյան համապատասխան կրթական հաստատություններ՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած տվյալները և պահանջները, 
    • լրացնել անհրաժեշտ ձևաթղթեր, աջակցել մոտիվացիոն նամակների և երաշխավորագրերի կազման գործում,
    • աջակցել կրթաթոշակային ծրագրերի դիմելու հարցում (այսուհետ՝ Ծառայություններ)։
  •     Ծառայությունները մատուցվում են ըստ իրականացվող ծրագրերի, վերջինիս կողմից սահմանված ժամանակացույցի, տևողության, բովանդակության և վայրում։ 
  •     Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի դիմորդը կամ նրա օրինական ներկայացուցիչը ընդունի սույն առաջարկը։ Առաջարկի ընդունումը կարող է իրականացվել գրավոր փաստաթուղթ ստորագրելու կամ Ընկերության կայքում էլեկտրոնային գրանցում անցնելու, համապատասխան փաստաթղթերի նկարներ (սկաններ), պատճեններ տրամադրելու, սույն առաջարկը էլեկտրոնային ձևով ընդունելու կամ այլ գործողությունների միջոցով։
  •     Ընկերությունը ձեռնարկում է իրենից կախված լավագույն ջանքերը, որպեսզի կրթական գործընթացի կազմակերպման վայրում ապահովի  դիմորդների անվտանգ գտնվելու համար օրենքով սահմանված պահանջները, բայց և այնպես Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ ժամանակահատվածի ընթացքում դիմորդի կրած կամ դիմորդի կողմից այլ անձանց պատճառած վնասի համար։
  •     Ընդունելով սույն հրապարակային օֆերտան Ընկերության դիմորդը և/կամ նրա օրինական ներկայացուցիչը ընդունում են Ընկերության Գաղտնիության քաղաքականությունը և համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել և օգտագործել։ 

 

ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

  • Ծառայությունների համար վճարումները որպես կանոն (եթե այլ բան սահմանված չէ Պայմանագրով) սահմանվում և հաշվարկվում են մեկանգամյա կանխավճարի փոխանցմամբ։ 
  • Ծառայության վճարի չափը կարող է լինել հաստատված կայուն գումար կամ կախված լինել հստակ ծառայության տեսակից և/կամ քանակից։ 
  • Վճարման անդորրագրերի կամ բանկային էլեկտրոնային տեղեկանքի առկայության դեպքում Դիմորդը կկարողանա լիարժեք օգտվել Ծառայությունից։  
  • Ծառայությունների մատուցման համար վճարված գումարը ենթակա է վերադարձման՝
    • Ընկերության կողմից առաջարկված կրթական ծրագրերի չեղարկման դեպքում,
    • Ծրագրի իրականացման նորմերի խախտման և անհամապատասխանության դեպքում,
    • Երկողմ համաձայնությամբ հաստատված այլ պայմանի դեպքում։

 

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ 

 

  • Կայքում հրապարակված ցանկացած մտավոր սեփականության օբյեկտ, այդ թվում՝ ծրագրային ապահովումը պաշտպանված է հեղինակային և մտավոր սեփականության մասին օրենքներով և ցանկացած օգտագործում արգելվում է օրենքով: