Էդունեթվորքն ունի գործունեության մի քանի ուղղություններ, որոնք կհետաքրքրեն Ձեզ։
Դիմե’ք մեզ և
- մենք միասին կընտրենք արտասահմանյան համապատասխան կրթական հաստատությունները՝ հաշվի առնելով Ձեր կողմից ներկայացրած տվյալներն ու պահանջները
- մենք կցուցաբերենք արտասահմանյան միջին ավագ դպրոցների, բակալավրի, մագիստրատուրայի, PHD և այլ ծրագրերի ընդունելության աջակցություն։
- մենք միասին կլրացնենք անհրաժեշտ ձևաթղթերը, կգրենք մոտիվացիոն նամակներն ու կաջակցենք երաշխավորագրեր կազմելու հարցում, ինչպես նաև կրթաթոշակային ծրագրերի հայթաթման և դիմելու գործընթացում:
Այսքանով մեր ծառայությունները չեն ավարտվում։
Մեզ կարող եք դիմել նաև կարճաժամկետ ծրագրերի մասնակցության համար, և մենք կտրամադրենք Ձեզ անհրաժեշտ ինֆորմացիա ամառային, գարնանային, աշնանային, ձմեռային դպրոցների, լեզվի և մասնագիտական այլ ծրագրերի մասին։