Տոնավաճառի շրջանակում Էդունեթվորքը հանդես կգա նաև բացառիկ թրեյնինգային շարքով՝ նվիրված դրամաշնորհային և կրթության ֆինանսավորման հնարավորություններին։ Դասընթացները կօգնեն ուսանողներին ավելի լավ կողմնորոշվել առկա հնարավորություններում, հասկանալ՝ ինչպես օգտվել դրանցից, և առավել հստակ պլանավորել իրենց կրթական ուղին։
Շուտով կներկայացնենք թրեյնինգային շարքի ամբողջական ծրագիրն ու մանրամասները։ Իսկ մինչ այդ սպասվում են բազմաթիվ նորություններ, կարևոր հայտարարություններ և հետաքրքիր թարմացումներ։ Հետևե՛ք մեր էջին, որպեսզի ոչինչ բաց չթողնեք։
Տոնավաճառի ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջազգային դպրոցական կրթական ծրագրերը։ Քննարկումների ընթացքում կանդրադառնանք, թե ի՞նչ է IB դիպլոմային ծրագիրը, ո՞ւմ համար է այն նախատեսված և ինչպե՞ս ընտրել ճիշտ դպրոց՝ երեխայի նպատակներին և կրթական ծրագրին համապատասխան։