ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

  1. Ընկերությունը օգտագործում է Դիմորդի և/կամ նրա օրինական ներկայացուցչի անձնական տվյալները պայմանագրային հարաբերությունների սուբյեկտների անհատականացման, ծառայությունները պատշաճ մատուցման, ինչպես նաև օրենքով սահմանված այլ նպատակով: Ընդունելով սույն գաղտնիության քաղաքականության պայմանները՝ Դիմորդը և/կամ նրա օրինական ներկայացուցիչը տալիս է իր համաձայնությունը տվյալների ձեռքբերման, մշակման և օգտագործման վերաբերյալ:
  2. Ընկերությունը ձեռք է բերում անձնական տվյալների մասին տեղեկատվություն վերոնշյալ ծառայությունների իրականացման համար:
  3. Ծառայությունների իրականացման նպատակով Ընկերությունը կարող է պահանջել անձը նույնականացնող որոշակի տվյալներ՝ Դիմորդի և/կամ նրա օրինական ներկայացուցչի անունը և ազգանունը, լուսանկարը, ծննդյան ամսաթիվը, հասցեն, փոստային ինդեքսը, էլ. փոստի հասցեն, հեռախոսի համարը, անձնագրի/նույնականացման քարտի լուսապատճենը/սկանը, քաղաքացիությունը, հաշվի՝ օգտագործողի անունը և գաղտնաբառը, ինչպես նաև այլ տեղեկություններ։
  4. Ընկերությանը հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և պաշտպանված է օրենքով:
  5. Ընկերությունը երաշխավորում է, որ աշխատակիցները և անձնական տվյալների հետ առնչվող անձինք ստորագրել են կամ կստորագրեն գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն, ինչպես նաև զգուշացվել են անձնական տվյալների մշակման ոլորտում գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:
  6. Ընկերությունը օգտագործում է անձնական տվյալները պայմանագրային և այլ պարտավորությունների պատշաճ կատարման, կրթական գործընթացի բնականոն ապահովման, ծառայությունների իրականացման նպատակներով։
  7. Ընկերության ծառայությունները մատուցելու ընթացքում Ընկերությունն օգտվում է երրորդ անձանց, այլ կազմակերպությունների, այդ թվում միջազգային կառույցների ծառայություններից։ Ընկերության պարտականություններից կարող է բխել տվյալների տրամադրումը պետական մարմիններին, գործընկեր կազմակերպություններին։
  8. Ընկերությունը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, և Դիմորդի կամ նրա ներկայացուցչի անձնական տվյալները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ակցեպտավորելով սույն քաղաքականությունը՝ Դիմորդը կամ նրա օրինական ներկայացուցիչը տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալները փոխանցել Ընկերության գործընկերներին, ովքեր գտնվում են այլ երկրներում, սակայն ապահովում են անձնական տվյալների մշակման բարձր և սույն քաղաքականությամբ նախատեսված պաշտպանությունից ոչ նվազ մակարդակ:
  9. Երրորդ անձանց հետ աշխատելու հանգամանքով պայմանավորված տվյալները կարող են փոխանցվել և պահվել ՀՀ տարածքից դուրս գտնվող վայրերում: Դրանք կարող են նաև մշակվել ՀՀ-ից դուրս գործող աշխատակիցների կողմից, ովքեր աշխատում են Ընկերության կամ Ընկերության հետ համագործակցող կազմակերպության համար:
  10. Դիմորդը և/կամ նրա ներկայացուցիչը իրավունք ունեն՝
    • նախկինում տրված համաձայնությունը հետ վերցնել, սակայն դա չի կարող հանգեցնել նախկինում համաձայնեցված վերամշակման անվավերության,
    • պահանջել ուղղել անձնական տվյալները, որոնք սխալ են կամ ժամկետանց։