Netfairwork 2024

Միջոցառման մասին

 

Լավագույն ավանդույթներին համաձայն՝ հոկտեմբերի 11-12-ին Էդունեթվորքն Երևանում Netfairwork 5-րդ կրթական տոնավաճառի շրջանակում միավորեց միջազգային լավագույն կրթական հաստատությունների ներկայացուցիչներին և հայ դիմորդներին՝ ուղղորդելու կրթական ճիշտ ճանապարհի ընտրության հարցում։

 

Նախաձեռնության նպատակը տեղական և միջազգային գործընկեր հաստատությունների հետ ստեղծված երկարատև կապերը աշակերտների և ուսանողների օգտին օգտագործելն էր։ Այս անգամ նաև ընդգծվել էր արագ փոփոխվող աշխարհի միտումներն ու երիտասարդներին ներկայացվել են արտերկրում կրթություն ստանալու հնարավոր նրբություններն ու փոփոխվող երանգները։

Netfairwork 2024-ի սիմվոլը

 

Որպես Netfairwork-ի 5-րդ տոնավաճառի սիմվոլ՝ Քամելեոն Նեթը մարմնավորում է արագ փոփոխվող ժամանակաշրջանը, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իր պատկերացումներին ու ցանկություններին համապատասխան կրթական ուղղություն կամ հաստատություն և ադապտացնել իր կրթական նպատակները այդ ուղղուն:

Տոնավաճառի համար ընտրվել էր «Բացահայտի’ր կրթության քո գույները» կարգախոսը, քանի որ վստահ էինք՝ Netfairwork-ը դառնալու էր այն կարևոր հարթակը, որտեղ մասնակիցները բացահայտելու էին և գտնելու էին իրենց պատկերացումներին և կրթական աշխարհի փոփոխվող թրենդներին համապատասխան առաջարկ։

 

Chameleon

Բացառիկ թրեյնինգային շարք

Տոնավաճառի ընթացքում թրեյնինգների միջոցով ուսումնասիրել ենք կրթաթոշակային ծրագրերը, եվրոպական պետական համալսարաններ դիմելու կարգը և ամերիկյան կրթական հնարավորությունները։ 

Էդունեթվորքը կազմակերպել էր նաև բացառիկ թրեյնինգային շարք, որը հնարավորություն դարձավ հստակ պատկերացնելու և սովորելու արտերկրում ԲՈՒՀ ընդունվելու հնարավոր քայլերը՝ ինքնուրույն դիմելու համար։ Ծանոթացեք մեր թրեյնինգներին՝

Ինչպե՞ս կառուցել անձնական բրենդը (իմիջը)․

  • մասնագիտական կողմնորոշման թեսթ
  • մոտիվացիոն նամակների կազմում
  • CV-ի կազմում
  • հարցազրույցի պատրաստում

Խոսնակ՝
Օվսաննա Հովհաննիսյան՝ Էդունեթվորք խորհրդատվական կազմակերպության ավագ խորհրդատու

 

ԱՄՆ-ում ուսուցում և ճանապարհ դեպի լիարժեք կրթաթոշակ

Խոսնակ՝ Լիլիթ Պետրոսյան՝ Բրեդֆորդ և Հարվարդ համալսարանների շրջանավարտ 

 

Գերմանական, իտալական, ավստրիական և ֆրանսիական պետական համալսարանների դիմելու գործընթացի և հնարավոր կրթաթոշակների ծանոթացում

Խոսնակներ՝
Ժաննա Աթանեսյան՝ Իտալիայի Սիենա համալսարանի սան
Սերժ Խաչատրյան՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի շրջանավարտ և Փարիզի Սակլեյ համալսարանի ներկայիս սան
Լուսինե Շահվերդյան՝ Դեգենդորֆի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ

 

Ինչպե՞ս դիմել բրիտանական Չիվնինգ կրթաթոշակին

  • Թեմա՝ կրթաթոշակի պայմանները, դիմելու գործընթացի առանձնահատկությունները

Խոսնակ՝ Մարիամ Բաղդասարյան՝ Միացյալ Թագավորության դեսպանության քաղաքական գծով պատասխանատու, Չիվնինգ կրթաթոշակի համակարգող

Գործընկեր համալսարաններ

IE համալսարանը հիմնադրվել է 1973 թվականին, երբ մի խումբ հավակնոտ ձեռներեցներ համախմբվեցին մեկ առաքելությամբ՝ վերափոխելու բարձրագույն կրթությունը։ Ձգտելով գիտելիքների բարելավմանը և կենտրոնանալով կայունության վրա՝ IE համալսարանի նպատակն է կրթության, հետազոտության և նորարարության միջոցով դրական փոփոխություններ կատարել աշխարհում։ Այդ նպատակով համալսարանը առաջարկում է բակալավրի ծրագրեր, որոնք ձևավորում են վաղվա առաջնորդներին, միևնույն ժամանակ ընդգրկելով համալսարանի հիմնական արժեքները՝ բազմազանությունը, նորարարությունը, ձեռներեցությունը և հումանիտար գիտությունները։

EU Business School (EU)-ը բարձր վարկանիշային միջազգային բիզնես դպրոց է, որն առաջարկում է նախապատրաստական, բակալավրիատի և մագիստրատուրայի անգլերեն լեզվով դասավանդվող բիզնես ծրագրեր Բարսելոնայում, Ժնևում և Մյունխենում, ինչպես նաև առցանց հարթակում։ Հաստատությունը գրավում է չորրորդ հորիզոնականը հանրահայտ QS Stars Rating-ում՝ լինելով առաջատար բիզնես կրթական ոլորտում իր միջազգային բարձր կրթական չափանիշներով։ Ուսումնական գործընթացը հիմնվում է փորձի և գործնական գիտելիքների փոխանցման վրա, որը ներառում է ոլորտի առաջատար մասնագետների աջակցությամբ արդի բիզնես խնդիրների ուսումնասիրություն, մոդելավորում և վերլուծություն։

GEDU Global Education-ը միջազգային կրթական կազմակերպություն է, որին անդամակցում են EMA Paris, GBS Dubai և Շիլլեր միջազգային համալսարանը։ Այս հաստատությունները առաջարկում են ավագ դպրոցից մինչև գիտական աստիճանի կրթական ծրագրեր՝ ուսանողներին ապահովելով բարձրորակ կրթություն և գլոբալ հնարավորություններ:

Hult International Business School-ը մասնավոր լավագույն բիզնես դպրոցներից է, որն ունի ճյուղեր Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Դուբայում, Նյու Յորքում և Քեմբրիջում: Ըստ Financial Times-ի և QS World University Rankings-ի՝ դպրոցը համարվում է կրթական ոլորտի առաջատարներից իր բիզնես կառավարման և վարչարության ուսումնական ծրագրերով։



Navitas-ը հանդիսանում է ուսանողների և համալսարանների միջև կամուրջ՝ ապահովելով բացառիկ միջազգային բարձրագույն կրթության փորձ տարբեր երկրներում։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն հետևյալ 5 կանադական համալսարաններ՝ Simon Fraser University, University of Lethbridge, University of Manitoba, Wilfrid Laurier University, Toronto Metropolitan University։

Exupery International School-ը հավատարմագրված Միջազգային բակալավրիատի (IB) ծրագիր ունեցող դպրոց է և ներկայումս առաջարկում է նախադպրոցական և տարրական դասարանների համար Միջազգային բակալավրիատի նախնական տարիների ծրագիրը (IB PYP), ինչպես նաև ավագ դպրոցի համար Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը (IB DP): Միջին դպրոցում իրականացվում է  բրիտանական IGCSE ծրագիրը:

Geneva Business School-ն ունի ճյուղեր Ժնևում, Բարսելոնայում և Մադրիդում և առաջարկում է բակալավրի, մագիստրոսի, MBA և DBA ծրագրեր, որոնք դասավանդվում են անգլերենով և նպատակ ունեն պատրաստել ուսանողներին գլոբալ բիզնես աշխարհում ղեկավար պաշտոնների համար։ Ուսումնական ծրագրերը կենտրոնացած են պրակտիկ հմտությունների զարգացումն ու ուսանողներին միջազգային մասնագիտական ցանցերին և կարիերայի հնարավորություններին հասանելիություն տրամադրելու վրա:

INTO University Partnerships կազմակերպությունը համագործակցում է միջազգային համալսարանների հետ Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ INTO-ն ուսանողներին առաջարկում է միջազգային նախապատրաստական ծրագրերի լայն շրջանակ՝ տալով հնարավորություն հետագայում իրենց կրթությունը շարունակելու բարձր վարկանիշ ունեցող հեղինակավոր միջազգային համալսարաններում։

Չիվնինգ կրթաթոշակային ծրագրերը լիովին ֆինանսավորում են մեկ տարի Մեծ Բրիտանիայում մագիստրոսական կրթություն ստանալու համար: Կրթաթոշակները ներառում են թռիչքներ, կացություն և ուսման վարձեր։ Ուսանողները զարգացնում են մասնագիտական և ակադեմիական հմտություններ, ծանոթանում են մշակույթին և ստեղծում երկարաժամկետ կապեր։ Ավարտից հետո նրանք վերադառնում են իրենց երկրներ՝ զինված նոր գիտելիքներով և կապերով՝ կյանքի կոչելու իրենց գաղափարները։

Educational Center Association կրթական կենտրոնը իրականացնում է նախապատրաստական կուրսեր Չեխիայի պետական համալսարաններում սովորել ցանկացողների համար։ Կենտրոնը հանդիսանում է  Յան Էվանգելիստա Պուրկինեի համալսարանի Շարունակական կրթության կենտրոնի մասնաճյուղ և իրականացնում է կարճաժամկետ ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից ժամանած սաների համար :

LCC International University, որ գտնվում է Լիտվայում, հայտնի է իր միջազգային կրթական ծրագրերով և բազմամշակութային միջավայրով։ Այն առաջարկում է բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր, որոնք հիմնված են արևմտյան կրթական սկզբունքների վրա։ Համալսարանի կամպուսը գտնվում է Բալթիկ ծովի ափին՝ Կլայպեդա քաղաքում, որտեղ առաջարկվում են անվտանգ ուսանողական հանրակացարաններ հարմարավետ պայմաններով։

Գերմանիայի Eurasia Institute-ը Բեռլինում հիմնված կրթական հաստատություն է, որն առաջարկում է նախապատրաստական ծրագրեր միջազգային ուսանողների և մասնագետների համար՝ Գերմանիայում ուսում ստանալու, աշխատելու և ներդրում կատարելու նպատակով։ Մոտ 30 տարվա փորձառությամբ ինստիտուտը օգնել է ավելի քան 20,000 ուսանողների 100 երկրներից հասնել իրենց կրթական և կարիերային նպատակներին։ 

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) Հայաստանում գլոբալ կրթություն առաջարկող մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն է։ 1991թ. հիմնադրված ՀԱՀ-ն ապահովում է բարձրորակ կրթություն բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերում: Համալսարանն առաջարկում է 18 ծրագիր, որոնք ուսանողներին տալիս են հիմնական գիտելիքներ և հմտություններ։

UWC Հայաստանի ազգային կոմիտեն UWC միջազգային համայնքի մի մասն է (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ): Հաստատությունը դիմորդներին սովորել Միջազգային բակալավրիատի (IB) դիպլոմ ծրագրով, որը համաշխարհային հեղինակություն վայելող ուսումնական ծրագիր է, և որի զարգացման գործում UWC-ն առանցքային դեր է խաղացել:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է 2000թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների համագործակցության շրջանակներում: ՀՖՀՀ-ի տեսլականն է  դառնալ Կովկասում բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում գործող ֆրանսիական օրինակելի համալսարան։