Նախապատրաստական ծրագրեր

Ի՞նչ է նախապատրաստական ծրագիրը:

Նախապատրաստական ծրագիրը պատրաստում է ցանկացած աստիճանի կրթական ծրագրի համար`միջազգային ավագ դպրոց, բակալավր, մագիստրատուրա և այլն:

Որքա՞ն է տևողությունը:

Նախապատրաստական ծրագիրը տևում է վեց ամսից` երկու տարի` կախված երկրից և կրթական հաստատությունից:

Ի՞նչ նախապատրաստական ծրագրի տեսակներ կան:

Նախապատրաստական ծրագրերը լինում են ընդհանուր և առարկայական:

Որո՞նք են նախապատրաստական ծրագիր ընդունվելու անհրաժեշտ պայմանները:

Ընդունելության պահանջները տարբերվում են ըստ երկրների, կրթական հաստատությունների և կրթական աստիճանների:
Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ուսման լեզվի իմացություն, ակադեմիական առաջադիմության և ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր:

Որո՞նք են նախապատրաստական ծրագրի առավելությունները:

Ծրագիրը համարվում է առավել հեշտ ուղի հաջորդ աստիճանի կրթական ծրագրին անցնելու համար:
Ծրագիրը զարգացնում է հմտություններ հաջորդ կրթական աստիճանում առավել հեշտ սովորելու համար:
Ծրագիրը ներառում է տվյալ հաստատության ուսման լեզվի բարելավում:

Ի՞նչ հնարավորություններ է տալիս նախապատրաստական ծրագիրը դիմորդին:

Համալսարանի բոլոր ծառայություններից օգտվելու հնարավորություն (գրադարան, կացարան և այլն):
Բարձր առաջադիմության դեպքում հաջորդ կրթական աստիճանի առաջին տարին բաց թողնելու հնարավորություն:
Ծրագիրը հեշտացնում է ադապտացումը և հաջորդ կրթական աստիճանի մարտահրավերներին դիմակալելու գործընթացը:

Ծրագրեր