
Կրթություն
Աշխարհում ավելի քան 200 միլիոն մարդ խոսում է ֆրանսերեն, 60 միլիոնը՝ Ֆրանսիայում, իսկ մնացածը՝ այլ երկրներում։ Ֆրանսիայում կրթական ծրագրերը համապատասխանում են ամենաբարձր չափանիշներին: Թե՛ պետական, թե՛ մասնավոր հաստատությունները պետության համապատասխան կառույցների հսկողության տակ են, որոնք էլ ուսուցման որակի, արդյունավետության երաշխավորն են։ Ֆրանսիական կրթական համակարգում փոփոխությունները կատարվում են Բոլոնիայի հռչակագրին համապատասխան՝ ուղղված միասնական եվրոպական կրթական համակարգ ստեղծելուն, ապահովելով ուսանողների և դասախոսների մոբիլությունը, փոխադարձաբար ճանաչելով բարձրագույն կրթության որակավորումները: 325.000 օտարերկյա ուսանողներ ամբողջ աշխարհից կրթություն են ստանում Ֆրանսիայում։ Հին և հարուստ փորձ ունեցող համալսարաններ, բարձրակարգ մասնագետներ, չկրկնվող մշակույթ, աշխատանքի լայն հնարավորություն և համեղ կրուասաններ․ ահա թե ինչն է Ֆրանսիային դիրքավորում վարկանիշային աղյուսակների 4-րդ հորիզոնականում՝ զիջելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ավստրալիային։ Ֆրանսիական դիպլոմը ընդունելի է աշխարհի մի շարք երկրներում։ ֆրանսիայում կրթաթոշակների միջոցով հնարավոր է ամբողջությամբ վճարել ուսման վարձը, բայց կա կարևոր պայման․ պետք է հրաշալի տիրապետել ֆրանսերենին։ Բայց սա նաև չի նշանակում, որ անգլալերենին տիրապետող ուսանողները չեն կարող սովորել Ֆրանսիայում: Կան համալսարաններ, որտեղ կրթությունն ամբողջապես անգլերեն է: Ֆրանսիայում տեղացի և օտարերկյա ուսանողների իրավունքները հավասար են։
Ֆրանսիայում ուսումնական հաստատությունները լինում են պետական և մասնավոր:
Ֆրանսիայում կան միջնակարգ և միջին մասնագիտական շուրջ 7000 քոլեջ, 2700 ավագ դպրոց, 90 համալսարան, 240 ինժեներական և 200 առևտրային բարձրագույն դպրոց, արվեստի, դիզայնի, նորաձևության, ճարտարապետության, դերասանի վարպետության, ուսուցիչների վերապատրաստման 2000 մասնագիտացված դպրոցներ: Բացի դրանից, գործում է շուրջ 200 կենտրոն, որտեղ ֆրանսերենը ուսուցանվում է որպես օտար լեզու:
Ըստ Times Higher Education՛s World University վարկանշային աղյուսակի, ֆրանսիական 41 ուսումնական հաստատություններ ընդգրկված են աշխարհի լավագույններ համալսարանների ցանկում։
Ֆրանսիան և իր մայրաքաղաք Փարիզը եղել են էլիտար մշակույթի և դեկորատիվ արվեստի կենտրոն սկսած XVII դարից։
Ֆրանսիայի մշակութային մասն են կազմում պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմությունը, հեքիաթային տեսարժան վայրերն իրենց անկրկնելի տեսարաններով, հարմարավետ ու շքեղ քաղաքներով, որոնք ամեն տարի իրենց մոտ են կանչում հազարավոր զբոսաշրջիկների:
Ֆրանսիայի սրտում՝ մայրաքաղաք Փարիզում, կա մի հատուկ հուշարձան սիրահարների պատը` Le mur de je t’aime, որի վրա աշխարհի 314 լեզուներով գրված է «Ես քեզ սիրում եմ»։ Այստեղ է նաև գտնվում աշխարհի խոշորագույն գիտակրթական կենտրոններից մեկը՝ Սորբոնի համալսարանը։ Սիրահարների քաղաք Փարիզում Ֆրանսիայի և ֆրանսիական մշակույթի մասին կարելի է անվերջ խոսել, բայց այդ ամենը տեսնելու և զգալու համար հարկավոր է գոնե մեկ անգամ լինել Ֆրանսիայում տեսնելու և զգալու այն, ինչի մասին խոսվում է դարեր շարունակ:
«Ֆրանսիա» անվանումը ծագում է լատիներեն Francia բառից, որը նշանակում է «Ֆրանկների երկիր»։ Մեկ այլ վարկածով «ֆրանկ» նշանակում է ազատ։
Ֆրանսիան և հատկապես Փարիզը ունեն աշխարհում ամենամեծ թանգարանները, ներառյալ՝ Լուվրը: Դիսնեյլենդը Ֆրանսիայի և Եվրոպայի ամենաշատ հաճախվող զբոսայգին է: Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարներն աշխարհում:
Երկիրն աչքի է ընկնում հարուստ տնտեսությամբ, բարձր զարգացած արդյունաբերությամբ: Ֆրանսիայում հատկապես զարգացած է նորաձևությունը և գինեգործությունը։ Անշուշտ, այս բոլոր նվաճումներն ու ձեռքբերումները չէին լինի առանց բարձրակարգ մասնագետների, որոնց ուսման, վերապատրաստման գործընթացը իրականացվում է շնորհիվ երկրի կրթական համակարգի, որը բարձր վարկանիշ ունի աշխարհում։