Ֆրանսիական Ռիվիերայի մարգարիտ Նիսը միավորում է արևոտ լողափերը, հարուստ մշակույթը և ժառանգական պատմական շունչը։ EduNetwork-ի բացառիկ ծրագրով դուք կվայելեք ինչպես ծովափի հանգիստը, այնպես էլ քաղաքի կենդանի առօրյան՝ համադրելով ուսումը և ճանապարհորդությունը մեկ անմոռանալի փորձառության մեջ։ Ծրագրով նախատեսված են այցելություններ Նիսի գլխավոր մշակութային կենտրոններ՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Մատիսի թանգարան, Մարկ Շագալի թանգարան։ Նիսը տրամադրում է կատարյալ միջավայր ֆրանսերենի դասերի, մշակութային բացահայտումների և նոր հմտությունների ձեռքբերման համար։
Ծրագիրը ներառում է՝
- 30 ժամ ֆրանսերենի դասեր,
- կացություն 19-րդ դարում արքայական ընտանիքին պատկանող շենքում՝ ներկայումս հարմարավետ ուսանողական կացարանում։
- երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
- ուսման վարձ և դասընթացի նյութեր,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- քաղաքային շրջագայություններ և այցելություններ Նիսի տեսարժան վայրեր և թանգարաններ, ինչպիսիք են՝ Ժամանակակից արվեստի թանգարան, Մատիսի թանգարան, Մարկ Շագալի թանգարան և այլն։
- ընդունելության և հրաժեշտի երեկույթներ,
● դասերի ավարտին կտրվի մասնակցության վկայական։
