ԷդուՆեթվորքի այս բացառիկ երկշաբաթյա ծրագիրը համադրում է Քեմբրիջի ակադեմիական ակտիվ կյանքը և կենտրոնական Լոնդոնի դինամիկ էներգիան։ Ուսանողները շաբաթը սկսում են Քեմբրիջի պատմական և ոգեշնչող միջավայրում, իսկ երկրորդ շաբաթը շարունակվում է Լոնդոնում՝ որտեղ նրանց սպասում է մշակույթ, նորարարություն և բարձրակարգ ուսուցում։ Կրթություն, բացահայտումներ և մշակութային փորձառություն՝ երկու քաղաք, երկու տարբեր աշխարհ, մեկ անմոռանալի ամառ։
- Ամենօրյա անգլերենի դասընթացներ
- Մաստեր-կլասներ և ակադեմիական գործունեություն՝ Քեմբրիջի կրթական ավանդույթներից ներշնչված
- քայլարշավներ պատմական քոլեջներով
- Մի շարք տեսարժան վայրերի այցելություններ
- Սպորտային և ժամանցային միջոցառումներ
- Երեք անգամյա սնունդ
- Անվտանգ և հարմարավետ կացարան
Այս շաբաթը կենտրոնանում է լեզվի զարգացման, ինքնավստահության ամրապնդման և Միացյալ Թագավորության ամենահեղինակավոր ակադեմիական քաղաքներից մեկի բացահայտման վրա։
Սկսե’ք երկրորդ ժաբաթը դինամիկ Լոնդոնում
- Անգլերենի դասեր և բազում թեմատիկ մաստեր-կլասներ
- Հինգ կեսօրյա ուղեկցված շրջայցեր Լոնդոնում
(Բիգ Բեն, Վեստմինստերյան պալատ, Բուքինգհեմյան պալատ, Չինական թաղամաս, Oxford Circus, թանգարաններ և այլն) - Մեկօրյա էքսկուրսիա (Բրայթոն, Քենթերբերի կամ կրկին Քեմբրիջ)
- Երեկոյան ժամանցային միջոցառումներ
- Ընտրովի հավելյալ էքսկուրսիաներ՝ Օքսֆորդ, Վինդզորի պալատ, Thorpe Park
- Ժամանակակից en-suite սենյակներ (մեկտեղանի կամ երկտեղանի) երեք անգամյա սննդով
- Հարմարավետ ուսանողական կացարան
Ծրագրի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության վկայական
