Բիզնես կառավարման բակալավրի այս աստիճանը հիմնարար գիտելիքներ է տալիս ոլորտի հիմնական ուղղությունների մասին։ Ուսումնական ծրագիրը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հաշվապահությունը, մարքեթինգը, ֆինանսները և այլն։ Այս ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ցանկանում են ամուր հիմքեր ստեղծել բիզնես կառավարման ոլորտում իրենց կարիերայի զարգացման համար։ Ծրագիրը նախատեսված է նաև նրանց համար, ովքեր չունեն բավարար գիտելիքներ առևտրի ոլորտում և ցանկանում են ծանոթանալ բիզնես կառավարման հիմունքներին։ Ընտրելով այս ծրագիրը՝ Դուք կարող եք ստանալ տեսական և գործնական գիտելիքներ բիզնեսի վերբերյալ՝ ձեռք բերելով հմտություններ բիզնես կառավարման տարբեր ուղղություններում և կապեր սեփական նախագծերը զարգացնելու համար։
Բիզնես կառավարման բակալավրի ծրագիր Հայաստանում
Բիզնես կառավարման բակալավրի ծրագիր Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
- Լրացված դիմում-նամակ
- Լրացված հայտ-հարցաթերթ
- Բժշկի կողմից առողջության վերաբերյալ փաստաթուղթ
- Անձնագրի պատճեն
- Գնահատականները ամփոփող ավարտական վկայականի պատճեն՝ թարգմանված և միջազգայնորեն ճանաչված (Ապոստիլի կնիքով)
- Ինքնակենսագրական՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով
- 3×4 չափի 4 հատ լուսանկար
- Մոտիվացիոն նամակ
- Նվազագույնը 2 երաշխավորագիր
Տարեկան 1,050,000 դրամ (մոտ 2500 դոլլար)։
Ծրագիրը տրամադրում է կրթաթոշակ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին․
- Գերազանցության կրթաթոշակը տրամադրվում է երկրորդ կուրսի սկզբում։ Առաջին կուրսում բարձր առաջադիմությամբ երկու ուսանողներին տրամադրվում է կրթաթոշակ, որը փոխհատուցում է ակադեմիական առաջին տարվա ուսման վարձը։ Հարկ է նշել, որ կրթաթոշակը մրցակցային է և հիմնված է ուսանողի բարձր առաջադիմության վրա։ Եթե ուսանողը, ով արդեն իսկ ստանում է կրթաթոշակ, պահպանում է իր բարձր առաջադիմությունը նաև հաջորդ ուսումնական տարում, ապա կրթաթոշակի տրամադրումը երկարաձգվում է ևս մեկ տարով։