Միջնակարգ դպրոցն ունի հնգամյա ծրագիր՝ նախատեսված առաջինից հինգերորդ դասարանի աշակերտների համար։ Այն բավականաչափ հագեցած, բազմազան, մարտահրավերներով լի և դինամիկ ծրագիր է և կամուրջ է հանդիսանում տարրական և ավագ դպրոցների միջև։ Միջնակարգ դպրոցը հարթակ է, որն օգնում է աշակերտներին իրականացնել իրենց երանզանքները ակադեմիական հաջողությունների, համանքային և տեխնոլոգիական միջոցառումների, փորձառական-ուսումնական ճամփորդությունների, սպորտի մեջ գրանցած լավ արդյունքների, ցուցահանդեսների, երաժշտական և դրամատիկական ներկայացումների միջոցով:
Միջին դպրոցի ծրագիր Իսպանիայում
Միջին դպրոցի ծրագիր Իսպանիայում
Բաժին՝
200,000 AMD
Ընդունելության համար պահանջվում է լրացնել առցանց հայտադիմումը և ներկայացնել բժշկական փաստաթղթեր ու ուսուցչի կողմից երաշխավորագրեր, ինչպես նաև լեզվի իմացության վկայական և այլ լրացուցիչ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության։
Միջնակարգ դպրոցի ուսման վարձը տատանվում է տարեկան 15,500-ից 17,300 եվրոյի սահմաններում։ Սակայն, առկա է լրացուցիչ վճար՝ 16,800-ից մինչև 19,900 եվրո, եթե աշակերտը նախընտրում է ապրել հանրակացարանում։
Կրթաթոշակները տրամադրվում են ըստ աշակերտի ակադեմիական առաջադիմության։ Այն աշակերտները, ովքեր հաջողությունների և նվաճումների են հասել ուսման մեջ, արվեստում և սպորտում կարող են դիմել կրթաթոշակ ստանալու համար։