Դասընթացը նախատեսված է ծովային ոլորտի առաջատար ինժեներների, գլխավոր ինժեներների կամ վերադաս մասնագետների (սուպերինտենդենտների) համար։ Այն ներառում է 12-ամսյա անկախ հետազոտական նախագիծ։
Մագիստրոսական ծրագրի ընթացքում ուսանողները կպլանավորեն, կիրականացնեն և կներկայացնեն հետազոտություն, որը կծառայի իրենց մասնագիտական նպատակներին և ծովային արդյունաբերության ոլորտին։ Այս ճկուն և հեռավար ուսուցման ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել անգամ ծովում գտնվելու ընթացքում։
Ուսանողները կարող են ընտրել իրենց հետազոտության թեման՝ ստանալով մենթորի աջակցություն ողջ գործընթացի ընթացքում։ Ծրագրի ավարտին նրանք կստանան «Ինժեներիա ծովային ոլորտի մասնագետների համար» մագիստրոսի աստիճան։
