Նորվեգիա

Կրթություն

 Նորվեգիան իր կրթության որակով աշխարհում առաջատար երկրների շարքին է դասվում։ Նորվեգիայի համալսարանները հայտնի են միջազգային ուսանողների բարձրորակ կրթությամբ։ Այստեղ մեծ հնարավորություններ են տալիս միջազգային ուսանողներին։ Եթե դուք ցանկանում եք ուանենալ բարձրորակ կրթություն և ապրելու համար նպաստավոր պայմաններ ապա Նորվեգիան լավագույն ուղություններց մեկն է։ Կառավարությունը երաշխավորում է բոլորի hամար կրթության արդարացի հասանելիություն։ Այստեղ կգտնեք շատ ուսումնական հաստատություններ որոնք չունեն ուսման վարձ, քանի որ բոլորի համար բարձրագույն կրթության հասանելիությունը նորվեգիական կառավարության կարևորագույն հարցն է։ Կան կրթաթոշակ հատկացնող մի շարք կազմակերպություններ և բարերարներ։ Երեխաները նորվեգիայում սկսում են սովորել 6 տարեկանից։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ըստ ցանկության շարունակում են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Բակալավրի կրթությունը տևում է 3 տարի։ Ասպիրանտուրայի կրթությունը տևում է 2 տարի։

Նորվեգիայի համալսարանները հայտնի են միջազգային ուսանողների բարձրորակ կրթությամբ։ Այստեղ պատրաստում են աշխատաշուկայի պահանջներին համապատաւսխան մասնագետներ։ Ուսանելուց բացի այստեղ շատ կարևորվում է պրակտիկ փորձը։ Նորվեգիայում դուք կգտնեք միջազգային վարկանիշ ունեցող համալսարաններ։ Միջազգային ուսանողների համար շատ հայտնի է Օսլոյի համալսարանը, որն ամենահին և ամենամեծ համալսարանն է Օսլո քաղաքում։ Հայտնի է Բերգենի համալսարանը, որը համարվում է երկրորդ ամենախոշոր և ամենահին համալսարանը Նորվեգիայում։ Լավագույն համլսարաններից է համարվում նաև Ստավանգերի համալսարանը, Բերգենի համալսարանը, Նորդի համալսարանը և շատ այլ համլսարաններ։ Նորվեգիայում  դուք կունենաք համալսաարանների լայն ընտրություն։

 

Նորվեգիական մշակույթը իր հետքն է թողել թե՛ փիլիսոփայության, թե՛ գրականության, թե՛ ճարտարապետության և մի շարք այլ բնագավառներում: Փիլիսոփայության մեջ առաջին նշանավոր նորվեգական պրոֆեսիոնալ փիլիսոփան Ն․ Տրեսկաունն է։ Նորվեգական գրականության հիմքում ընկած է հին իսլանդական գրականությունը։ Գրականության նեջ նշանավորվել են Աննա Քաթը, Հոլբերգը , Վեսսելը, Հանսենը և ուրշներ։ Նորվեգիայի գրական լեզուն երկար ժամանակ դարձել է դանիերենը։ Բացի գրականությունից զարգացել է նաև ճարտարապետությունը։ Նրանք կարողացել են թողնել իրենց ձեռագիրը ճարտարապետության մեջ, որը Նորվեգիական մշակույթի ապացույցն է։ Նորվեգիայի միջնադարյան ճարտարապետության բարձրագույն նվաճումը իր եկեղեցիներն են, որոնք տարբերվում են իրենց բացառիկ ոճով և նրբագեղությամբ։

Նորվեգիան իր պատմության ընթացքում հաճախ է ապրել քաղաքական և կառավարկան ճգնաժամեր։ Իր պատմության ընթացքում  նորվեգիան հաղթահարել է բազում փորձություններ և կարողացել է հաղթանակներ տոնել, որի շնորհիվ ամրապնդել է իր ինքնությունը։ Նորվեգիան եղել է Շվեդիայի տիրապետության տակ, բայց Նորվեգիայի ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության ։ Հաղթանակից հետո Նորվեգիան տոնեց իր անկախությունը և մինչև այսօր իր անկախությունը անսասան է։ Հաղթանակից հետո Նորվեգիան զարգացրեց իր տնտեսությունը, մշակույթը ՝ ստեղծելով այնպիս պատմական ժառանգություն որը մինչև օրս աշխարհի բոլոր ծայրերց հրավիրում է զբոսաշրջիկներին։ Նորվեգիայում պահպանում են հինը և դրա հետ մեկտեղ ստեղծում  նորը։ Տեսարժան վայրերից է Հյուսիսային Կաբոն, Նորվեգիայի երկրորդ ամենամեծ քաղաքը `Բերգեն քաղաքը: Այն հանդիսանում է ամենահյուսիսային երկիրը Եվրոպայում։Գեիրանգերի քաղաքը զբոսաշրջային հանրահայտ  վայր է։ Տրոնհայմ քաղաքը հիշեցնում է հեքիաթ։ Օսլոյի ամենագեղեցիկ հանրային զբոսայգերից մեկը Վիգենել այգին է։ Նորվեգիան հարուստ է տեսարժան վայրերով, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխան հետաքրքրություններ։

Նորվեգիայի համալսարանները համարվում են լավագույններից մեկը աշխարհում։ Նորվեգիայում ուսման վարձերը քիչ են , և կգտնեք  շատ համալսարաններ որոնք անվճար են։Նորվեգիան կյանքի որակի, անվտանգության, շրջակա միջավայրի որակի և բարեկեցության տեսանկյունից առաջատար երկրներից մեկն է: Նորվեգիան հայտնի է իր կրթվածության մակարդայով։ Այստեղ հյուրընկալում են միջազգային ուսանողներին և ապահովում կյանքի համար լավագույն պայմանները։ Ապրելով այստեղ դուք կվայելեք Նորվեգիայի  մշակույթը  և բացառիկ տեսարժան վայրերը։ Նորվեգիայում ուսանելուց հետո կդառնաք աշխատայուկայի տենդեցներին համապատասխան մասնագետներ։

Ծրագրեր Նորվեգիայում