Հունաստան

Կրթություն

Հունաստանը կրթություն ստանալու համար լավագույն ուղղություններից մեկն է։ Այստեղ կրթության որակը աշխարհում լավագույններից  մեկն է: հունական շատ համալսարաններ առաջարկում են անգլալեզու ծրագրեր։ Հունաստանում կա մոտավորապես30,000 միջազգային ուսանող։ Այն լավագույ ուղղություններից մեկն է համարվում միջազգային ուսանողների համար։ Հունաստանի կրթական համակարգը բաժանված է երեք մակարդակի՝ տարրական, միջնակարգ և բարձրագույն։տարրական դպրոցը տևում է վեց տարի  (6 – 12 տարեկան)։ Միջնակարգ կրթությունը ներառում է երկու փուլ՝ գիմնազիա ՝ երեք տարի տևողությամբ, որից հետո ուսումը կարելի է շարունակել լիցեյում , կամ մասնագիտական վերապատրաստում ստանալ Մասնագիտական ինստիտուտներում։ Հունաստանում բակալավրի կրթություն տևում է 4 տարի։ Մագիստրատուրայի կրթությունը տևում է 1 տարի, իսկ ասպիրանտուրայի կրթությունը տևում է 3 տարի։ ԵՄ երկրներից ուսանողները ուսման վարձ չեն 

վճարում բակալավրիատի ծրագրերի համար: Միջազգային ուսանողների համար առաջարկվում են բազմաթիվ կրթաթոշակային ծրագրեր։

Հունստանը ունի բարձր կրթվածության մակարդակ և այստեղ ներդնում են շատ ռեսուրսներ որակյալ կրթություն ապահովելու համար։ Ուսումնական բոլոր հաստատություններում դասավանդում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Հունաստանը հայտնի է, որպես ակադեմիայի ծննդավայր։ Հունաստանում շատ կան կրթական հաստատություններ, բայց դրանց մեջ առանձնացնենք միջազգային ճանաչում ունեցող ուսումնական հաստատությունները։ Դրանք են՝ Աթենքի ազգային տեխնիկական համալսարան, Սալոնիկի Արիստոտի համալսարանը, Կրետե համալսարանը, Ֆեսալլի համալսարանը, Իոանինայի համալսարան։ Բացի վարկանիշային համալսարաններից Աթենքում կգտնեք նաև բյուջեյապես հարմար համալսարաններ։

Հունաստանի մշակույթը ձևավորվել է հազարավոր տարիների ընթացքում։ Հունական մշակույթի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել հռոմեական մշակույթը։ Իր ողջ պատմության ընթացքում հունաստանը եղել է մի շարք երկրների տիրապետության տակ դա նույնպես ազդել է հունական մշակույթի զարգացման գործում։ Մշակույթը ծաղկում է ապրել երբ  գրականության մեջ ի հատ եկավ Հոմերոսին վերագրող <<Իլիական>> և << Ոդիսական>> պոեմները։ Այն աշխարհին տվեց տեղեկություն Աստվածների ծագումնաբանության մասին։ Հունական մշակույթը ուրույն հետք է թողել ամեն բնագավառում։ Զարգացած է եղել ճարտարապետությունը `իր հայտնի շինություններով, քանդակներով և հուշարձաններով, որոնք մինչև օրս  ապշեցնում են ժամանակակից մարդուն։ Ամենավառ օրինակն է համարվում Աթենյան Ակրոպոլիսի գլխավոր տաճարը՝ Պարթենոնը, Ապոլոնի տաճարը, օլիմպիական Զևսի տաճարը և այլն։ հունական մշակույթը իր ձեռագիրն է թողել արվեստում, թատրոնում, ճարտարապետության մեջ, գրականության և փիլիսոփայության մեջ։ Հունաստանը մինչև օրս հետաքրքրում է զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից, իր իսկ  բացառիկ պատմամշակույթային հուշարձաններով։

Հունաստանը ունի դարավոր պատմություն որի ընթացքում հաղթահարել է բազում փորձություններ և կերտել է այսօրվա ազատ և անկախ Հունաստանի հանրապետությունը։  Հույների կողմից բնակեցված տարածքները և ինքնինշխանությունը փոփոխվել է դարեր շարունակ։ Հունաստանի մեծ մասը եղել է թուրքիայի տիրապետության տակ։ 1821 թվականի մարտի 25-ին Եվրոպական երկրների աջակցությամբ հույները զինված ապստամբություն բարձրացրեցին թուրքերի դեմ, ինչի արդյունքում հույներին հաջողվեց ազատագրել երկիրը։ մինչ օրս նրանք պահում են իրենց անկախությունը։ Հրաշալի պատմություն կերտելուց զատ հույներին հաջողվեց նաև կերտել նույնքան հրաշալի մշակույթույթ։ Այս երկիրը աշխարհի բոլոր ծայրերից գրավում է զբոսաշրջիկներին իր՝ նմանը չունեցող պատմամշակույթային վայրերով։ Աթենքը հանդիսանում է մշակույթային կենտրոն։ Այն ունի 2,5 հազար տարվա պատմություն։ Պարթենոն համարվում է քաղաքի << թագը>>։ Օլիմպիական Զևսի տաճարը համարվում է հունաստանի ամենամեծ տաճարը։ Պլական  քաղաքի ամենահին քաղաքն է։  Աթենք քաղաքում է գտնվում Ազգային հնագիտական թանգարանը, որը գործում է շուրջ 200 տարի։ 

 

Սովորելով Հունաստանում դուք կունենաք հնարավորություն սովորելու ամենառաջադեմ և նորարարական ծրագրերով։ Այստեղ դուք կդառնաք աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ և կունենաք պրակտիկայի լայն հնարավորություններ։ Սովորելով հունաստանում դուք մոտ կլինեք այս բացառիկ մշակույթին։ Հունաստանը բազմալեզու երկի է և հունարեն սովորելուց բացի  դուք կտիրապետեք անգլերենին ,քանի որ այստեղ  կան  շատ անգլիական ծրագրեր։ Հունարեն սովորելը ձեզ կտա լավ հնարավորություններ աշխատաշուկայում, քանի որ այն պահանջված լեզու է համարվում, որը զբաղեցնում է 48-երորդ տեղը ամենատարածբած լեզուների շարքում։ ՈՒսանելով և ապրելով հունաստանում դուք կվայելեք հունաստանի որակյալ կրթությունը և ապրելու համար ցածր գները։ Այստեղ դուք կգտնեք կրթաթոշակներ և հովանովորող կազմակերպություններ ։

Ծրագրեր Հունաստանում