Իռլանդիա

Կրթություն

Իռլանդիայի կրթական հաստատությունները իրենց բարձր կրթական ծրարգրերով չեն զիջում այլ զարգացած երկրների, քանի որ Իռլանդիայի կրթական հաստատությունները նունպես մրցունակ են միջազգային կրթական ասպարեզում։ Այս երկրի կրթական համակարգի արմատները գալիս են դեռ միջնադարից և մինչև օրս պահպանվելով այդ մեթոդները այստեղ անդադար կատարելագործվում  են կրթական ծրագրերը՝ ժամանակի պահանջներին համապատասխան։ Իռլանդիայի կրթական համակարգը եզակի է իր ձևով ։  Պարտադիր կրթությունը տևում է 6 տարեկանից և կրթության ավարտին տրվում է Junior Certificate,  իսկ 18 տարեկանից հետո այն անհատները ովքեր ցանակնում  են կրթությունը շարունակել  բարձրագույն ուսումնական հաստատություններում ապա Իռլանդիայում շատ կան համալսարաններ, որտեղ բակալավրի կրթությունը տևում է 3-4 տարի։ 3 տարի սովորելուց հետո դուք կստանք Bachelor Degree, իսկ 4 տարի սովորելու դեպքում կստանաք Honours Bachelor Degree: Մագիստրատուրայի կրթությունը տևում է 2 տարի, իսկ Դոկտորանտուրայի աստիճանը տևում է 2-ից  6 տարի։

Իռլանդիայում շատ կգտնեք բարձր որակաովորում ունեցող կրթական հաստատություններ, որտեղ ձգտում են սովորել  ավելի քան 32,000 միջազգային ուսանող։ Իռլանդիայի ամենահյտնի հաստատությունը  դա Դուբլինի երրորդություն քոլեջն է, որը ամենահին և ամենավարկանիշային քոլեջն է ամբողջ Իռլանդիայում։ Այս հաստատությունը ընտրում են այն  ուսանողները ովքեր ցանակնում են իրենց գիտելիքները խորացնել գիտության մեջ։  Ըստ Times Higher Education-ի 2017-2018 թվականների տվյալներով Իռլանդիայի  8 բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդգրկվում են թոփ 800- ի մեջ։ Նշանավորվում է ՝ Trinity College Dublin, National University of Ireland, Royal College of Surgeons in Ireland, Dublin City University, Dublin institut of Technology  և մի շարք այլ հեղինակավոր համալսարաններ կգտնեք Իռլանդիայում։ Իռլանդիայում կրթություն ստացած շրջանավարտները շատ պահանջված  մասնագետներ են ամբողջ աշխարհում։ 

Իռլանդիան կերտել է իր մշակույթը դարերի ընթցքում։ Իռլանդացիները իրենց ներդրումն են ունեցել գրականության մեջ, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտության և թատրոնի մեջ։ Նրանք թողել ենք իրենց անջնջելի հետքը պատմության և մշակույթի մեջ։ Այն առանձնանում է իր հուշարձանների յուրօրինակությամ և ճարտարապետական յուրահատուկ նրբագեղությամբ։ 

Իռլանդիան դարերով է կերտել  իր պատմությունը։ Եղել է մի շրջան երբ Իռլանդիան եղել է անգլիայի գաղութը, բայց համառ դիմադրությունից հետո Իռլանդացիներին հաջողվեց դուրս գալ այդ իրավիճակից։ Քաղաքական իրավիճակը կայունացնելու նպատակով հաշտության պայմանագիր կնքվեց Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև։ Ի վերջո Իռլանդիան ստացավ անկախություն և դարձավ ՄԱԿ-ի անդամ։ Հաղթահարելով բազում դժվարին իրավիճակներ ահա այսօր Իռլանդիան դարձել է առաջատար և իր տնտեսությամբ շատ հզոր երկիր։ 

 

Տեսարժան վայրերը 

 

Իռլանդիան այն երկիրն է որի տեսարժան վայրերը կարծես թե սահմաններ չունեն։  Շատ հայտնի է Դուբլին քաղաքը, որը հետաքրքրում է զբոսաշրջիկներին աշխարհի բոլոր ծայրերից։ Այն տեսարժան վայրերով լի փոքր քաղաք է, որտեղ դուք կտեսնեք պատմական թանգարաններ, գեղեցիկ բնություն և ճարտարապետություն։ Մեկ այլ զարմանահրաշ քաղաք է հինավուրց Բրուն-ան- Բրուան քաղքը, որը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Իսկ  Դուբլինի և Իռլանդիայի ամենամեծ տաճար Սուրբ Պատրիկի տաճարն է, որը միանշանակ արժե տեսնել։ Մեկ այլ հետաքրքիր և յուրօրինակ հուշարձան է Դուբլինի ասեղը այն ունի 120 մետր բարձրություն։ 

Իռլանդիայում կրթություն ստանալու հնարավորությունը ընտրում են ավելի քան  32,000 միջազգային ուսանողներ։ Այստեղ կրթություն ստանալով դուք կծանոթանաք Իռլանդիայի կրթական հին մեթոդների հետք։ Սա այն եզակի երկրներից է, որ կարողացել է պահպանել կրթական հին մեթոդները միևնուն ժամանակ ստեղծելով նոր կրթական մեթոդներ։ Իռլանդիայում կրթություն ստանալը միանգամայն մատչելի է։ Այստեղ սովորողներին տրվում է ստեղծագործելու և ստացած գիտելիքը  պրակտիկ  օգտագործելու փորձ։ Իռլանդական դիպլոմ ստանալուց հետո ձեր առջև կբացվեն նորանոր դռներ։ Քանի որ այստեղ ձեղ կտրվի եզակի մեթոդներով մշակված բարձրակարգ կրթություն։ 

Ծրագրեր Իռլանդիայում