Գերմանիա

Կրթություն

 Գերմանիայի կրթական հաստատությունները համարվում են  ամենապահանջված և ամենահայտնին աշխարհում։  Այն զբաղեցնում է  աշխարհում 3-րդ տեղը միջազգային ուսանողների թվով։ Այդ թիվը 400 հազարից ավել է։ Գերմանական համալսարանները  պահպանելով հին մեթոդները կարողանում են ստեղծել նորը և քայլել ժամանակի նորարություններին ընդհառաջ։ Գերմանիայում ստացած ձեր դիպլոմով կարող եք աշխատել ինչպես Գերմանիայում, այնպես էլ  Մեծ Բրիտանիայում կամ Ամերիկայի միացյալ նահանգներում։

 Գերմանիայում մշակվում են շատ ծրագրեր կրթության որակը էլ ավելի բարձրացնելու համար։ Այստեղ գործում է   10-ամյա պարտադիր  կրթություն։ Գիմնազիայի 13-րդ դասարանում սովորողները պատրաստվում են բարձրագույն ուսումնական հաստատություններում  սովորելուն։ Գերմանիայում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար  ընդունելության քննություններ չեն անցկացվում։ Ընդունելությունն իրականացվում է ավարտական վկայականի գնահատականների միջոցով։ Եթե բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների քանակը ավելին է, քան տեղերի քանակը, ապա ընդունվում են լավագույնները, իսկ մյուսներին հերթագրվում են հաջորդ ուսումնական տարվա համար։  Ընդհանուր առմամբ, Գերմանիայում կան 250 բուհ,իսկ մասնավոր բուհերը համեմատաբար քիչ են։  Բուհ ընդունվելու համար ընդունելության քննություններ չեն հանձնում, դիմորդների համար կարևոր է հաջող հանձնել դպրոցի կամ գիմնազիայի ավարտական քննությունները։ Գերմանիայում դուք կգտնեք շատ համալսարաններ, որտեղ ուսուցումը անվճար է ոչ միայն գերմանացիների համար այլև արտասահմանցիների համար։ Այստեղ մեծ հնարավորություններ են տրվում բարձր առաջադիմությամբ ուսանողներին։

Գերմիան հայտնի է իր կրթական բարձր մակարդակով  շատ են վարկանշային համալսարաններ գտնվում են հենց Գերմանիայում։ Գերմանիայի լավագույն համալսարանները ցրված են ամբողջ երկրում ՝ Մյունխենում, Բեռլինում և Գերմանիայում։  Գերմանիայի 41 համալսարան համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից:  է TU9-ի անդամ, որը հանդիսանում է խոշորագույն և ամենահեղինակավոր գերմանական տեխնոլոգիական ինստիտուտների ասոսացիա է։Մյունխենի տեխնիկական համալսարանի շրջանավարտներից  են նաև Նոբելյան Մրցանակի  դափնեկիրները։  Լյուդվիգ-Մաքսիմիլիանս-Մյունխենի համալսարան,որը դասվում է Եվրոպայի առաջատար հետազոտական ​​համալսարանների շարքին ։ Այն գերմանիայում  համարվում է երկրորդ լավագույն համալսարանը։ Հումբոլդտի համալսարը ամենահին համալսարանն է Բեռլինում։ Հայդելբերգի համալսարանը  Կենտրոնական Եվրոպայի` հնությամբ հինգերորդ համալսարանը  է։ Այն դասվում է եվրոպական լավագույն համալսարանների շարքին։ Հայտնի է նաև Բեռլինի տեխնիկական համալսարանը, Բոննի համալսարանը, Յոհան Գուտենբերգի համալսարան և շատ այլ հայտնի համալսարաններ։ 

Գերմանիայի մշակույթը  շատ հարուստ է։ Ֆրանսիական մշակույթը նույնպես ազդել է գերմանական մշակույթի ձևավորման հարցում։ Գերմանական տարածքներում արվեստի գերիշխող դիրքում են եղել ճարտարապետությունն ու արհեստները, դրանց հետ կապված զարգացել են նաև փայտագործությունը, գերմանական գորգագործությունը, ոսկերչությունը։ Գերմանական արվեստը մեծ փոփոխությունների է ենթարկվում Վերածննդի դարաշրջանում։  Գերմանական Վերածննդի արվեստի ամենավառ ներկայացուցիչը Ալբրեխտ Դյուրերն էր ։ Նա համարվում էր վերածննդի մեծությունը։ ։ Այդ ընթացքում ստեղծվել են Ալբրեխտ Դյուրերի հայտնի դիմանկարները՝ «Բնապատկերով դիմանկար» «Ինքնադիմանկար՝ Քրիստոսի կերպարով», իսկ ամենանշանավորը համարվում է «Ապոկալիպսիսա»-ն է։ Գերմանական Վերածննդի արվեստում մեծ զարգացում է ստանում փորագրությունը։ Գերմանական մշակույթը իր ազդեցությունն է ունեցել բազմաթիվ  ոլորտնելում՝ ինչպես ճարտարապետության, արվեստի, փորագրության կինոյի, խոհանոցի և մի շարք այլ բնագավարներոմ։ 

Գերմանիան ունի հարուստ պատմություն, իսկ կերտելով փառահեղ պատմությունը պահպանել է ազգային ինքնությունը։ Գերմանիան դեռ վաղ ժամանակներից հայտնի է որպես քաղաքների երկիր։  Արդյունաբերական հեղափոխությունից հետո Գերմանիայի տնտեսությունը վերելք ապրեց  և բերեց քաղաքների արագ տեմպերով աճին։  Մայրաքաղաք դարձավ Բեռլինը և Գերմանիան ավելի հզորացավ։ Գերմանիան Եվրոպայի մեծ տերություններից մեկն էր և արագ զարգացող արդյունաբերությամբ առաջ անցավ Բրիտանիայից։ Պատմության ընթացքում եղել են ինչպես վերելքներ այնպես էլ վայրեջքներ, բայց հաղթահարելով փորձությունները Գերմանին կարողացավ դառնալ անկախ երկիր, այսօր այն դասվում է աշխարհի ամենազարգացած երկրների շարքին։ 

Տեսարժան վայրեր

Գերմանիան հարուստ  է տեսարժան վայրերով, որոնք գրավում են զբոսաշրջիկների աշխարհի բոլոր ծայրերից։ Հայտնի տեսարժան վայրերից  է  Բեռլինի պատը, որը  ամբողջությամբ բաժանում էր   Արևմտյան Բեռլինը  Արևելյան Բեռլինից և Արևելյան Գերմանիայից։ Հայտնի է նաև Brandenburg դարպասը, որը համարվում   է Գերմանիայի և Բեռլինի վերամիավորման սիմվոլը։ Տեսարժան և պատմականորեն կարևոր վայրերց է Հոլոքոստի հուշարձանը, գերմանական խորհրդարանը, Ալեքսանդր Պլատզը եւ հեռուստատեսային աշտարակը։ 

Գերմանիան լավագույն ընտրությունն է միջազգային ուսանողների համար։ Այն աշխարհի ամենատարածված ուսումնական ուղղություններից մեկն է։ Ամեն տարի հազարավոր միջազգային ուսանողներ ընդունվում են գերմանական համալսարաններ։ Գերմանիայի շատ համալսարաններ դասվում են լավագույն համալսարանների շարքին ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում։ Շատ ուսանողներ ընտրում են Գերմանիայում կրթություն ստանալու հնարավորությունը քանի որ համեմատաբար ավելի քիչ ուսումնական վարձ ունի և ունի կրթաթոշակների լայն հնարավորություններ։ Այստեղ աջակցում են սովորել ձգտող և բարձր առաջադիմությամբ յուրաքանչյուր անհատի։ Բացի դրանից, գերմանական համալսարաններն ավարտած ուսանողների աշխատանքի հեռանկարը շատ մեծ է և տրվում է  կարերիայի լիարժեք հնարավորություններ։ Այստեղ ուսանած միջազգային ուսանողներին տրվում է 18 ամիս գերմանիայում մնալու իրավունք։ 

Ծրագրեր Գերմանիայում