Ավստրիա

Կրթությունը Ավստրիայում

 Ավստրիան այն զարգացած երկիրն է, որն առաջարկում է բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք մրցունակ են միջազգային վարկանիշ ունեցող համալսարանների շարքում։ Ավստրալիայում կրթությունը պարտադիր է 5-15 տարեկան   երեխաների համար։

 Այստեղ առաջարկվում  են  նորարարական կրթական ծրագրեր և պատրաստում են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։ Ավելի քան 160.000 միջազգային ուսանողներ ընտրում են Ավստրիան՝ լավագույն վայրը կրթություն ստանալու համար։ 

 

 Ավստրիայի քաղաքներն ու բուհերը ունեն բարձր բազմամշակութային միջավայր, ինչը հեշտ է դարձնում միջազգային ուսանողներին այստեղ հարմարվելու համար:  Ավստրիայում դուք ունեք լայն հնարավորություն ընտրելու լավագույն համալսարանները։ Վարկանիշային համալսարաններ դուք կգտնեք նաև Վիեննայում՝ Ավստրիայի սրտում։ Ամեն տարի շուրջ 150,000 ուսանող է սովորում քաղաքի առավել ավանդական և վարկանշային վայրում ՝ Վիեննայում։ Այս քաղաքը գերմանախոս, աշխարհի ամենամեծ համալսրանական քաղաքն է։ Հայտնի է Վիեննայի պետական համալսարանը, Սիգմունդ Ֆրեյդի համալսարան Վիեննայում, Զալցբուրգի համալսարան Ավստրիայում, Ինսբրուքի համալսարանը որը գտնվում է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում։ Ավստրիայում բակալավրի կրթությունը տևում է  3-4 տարի։ Մագիստրոսի աստիճան ստանալու համար անհրաժեշտ է սովորելո հավելյալ 1-2 տարի։ 

 Ավստրիան ունի հարուստ մշակույթ և իր պատմական ներդրումն է ունեցել ամեն բնագավառում՝ ճարտարապետության, արվեստի, գրականության, երաժշտության, կինոյի և մի շարք այլ ոլորտներում։ Վիեննան՝ Ավստրիայի մայրաքաղաքը եղել է երաժշտական նորարարությունների կենտրոն։ Մշակույթը նշանավորվեց Վոլֆգանգի, Ամադեոս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի և Յոհան Շտրատուսի անուններով։ Ավստրիացի մեծ նկարիչներից է  Գուստավ Կլիմտը, որի ամենահայտնի ստեղծագործությունը ՝ «Համբույրը», ցուցադրվում է Վիեննայի Բելվեդերյան պալատում։ Ավստրիան հայտնի է իր ամրոցներով, տաճարներով և շենքերով։ Ավստրիան ունի շատ նշանակալից դեմքեր, ովքեր հետք են թողել ոչ միայն Ավստրիայի  մշակույթի մեջ ,այլ ամբողջ մարդկության պատմության մեջ։ 

1955 թվականին վերացվեց Ավստրիայի օկուպացումը և օրենք ընդունվեց Ավստրիայի  մշտական չեզոքության մասին։  Ավստրիան պարտավորվել է չմիանալ ոչ մի ռազմական դաշինքի և թույլ չտալ օտարերկրյա ռազմակաև բազաներ ստեղծել իր տարածքում։ Ավստրիան կերտել է այնպիսի պատմություն, որը թույլ է տալիս իր սերունդներին ապրել խաղաղ պայմաններում։ 

Տեսարժան վայրեր

Ավստրիան հայտնի է իր նրբագձեղ բարոկկո ոճով, իսկ Զալցբուրգը հին քաղաք է, որը համարվում է կենտրոնական Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկը։ Այդ հին քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի ժառանգության մեջ։ Սուրբ Գիլգենը Միջնադարյան քաղաք է որը հագեցած է գունեղ հին շինություններով, որը զբոսաշրջիկների կողմից արժանացել է մեծ հետաքրքրության։ Տեսարժան վայրերից են Սբ Ստեփանոսի տաճարը, Վիեննայի օպերան, Մադմենի աշտարակը։ Վիեննայում է գտնվոում աշխարհի ամենահին կենդանաբանական այգին՝ Tiergarten Schönbrunn- ը։

Ավստրիայում դուք կգտնեք ուսման համար լավագույ պայմանները։ Այն հարուստ է լավագույն համալսարաններով որոնք կարող են մրցել միջազգային  մակարդակում։ Այստեղ առկա է բարձրագույն կրթության երկար ավանդույթ։ ՈՒսանելով Ավստրիայում դուք կունենաք հնարավորություն սովորելու աշխարհի ամենատարածված լեզուն՝ գերմաներենը։ Ավստրիայի կառավարությունը կարողանում է ապահովել իր բնակիչների ապահով և բարեկեցիկ կյանքը։ Այն հյուրընկալ երկիր է միջազգային ուսանողների համար։ Ապրելով այստեղ դուք մոտ կլինեք Ավստրիայի հարուստ մշակույթին։

Ծրագրեր Ավստրիայում