Ավստրալիա

Կրթություն

Ավստրալիան զարգացած երկիր է և ունի բոլոր ռեսուրսները բարձրորակ կրթություն ապահովելու համար։ Այւն հայտնի է իր  կրթվածության բարձր  մդակարդակով։ Այստեղ դուք կգտնեք մի շարք համալսարաններ որոնք դասվում են աշխարհի լավագույն համալսարանների շարքին։ Ավստրալիայում պարտադիր կրթությունը 6 կամ 7 տարեկանից է սկսվում և դպրոցական ծրագիրը տևում է  12 տարի։ Հիմնական կրթությունը ստանալուց հետո այն անհատները ովքեր ցանկություն ունեն ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում ապա Ավստրիալիան առաջարկում է բազմաթիվ համալսարաններ։ Ավստրիալական համալսարանների ուսանողները ստանում են ոչ միայն տեսական գիտելիքներ այլև տրվում է պրակտիկ փորձառության հնարավորություններ ։ Ահա թե ինչու 2019 թվականի տվյալներով ավելի քան 758,000  միջազգային ուսանողներ ընտրում են հենց Ավստրիալիայում ուսանելու ուղղությունը։

Ավստրալիան հայտնի է իր բարձրագույն ուսումնական հաստատություններով որոնցից շատերը ունեն միջազգային ճանաչում։ Ավստրալիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից առաջարկվող դիպլոմային կրթական ծրագրերի քանակն անընդհատ աճում է: Կարևոր նախադրյալներից մեկը այն է, որ այստեղ հնարավորություն կունենաք սովորելու աշխարհի ամենապահանջված լեզուներից մեկը՝ անգլերենը։ Շատ ծրագրեր դասավանդվում են անգլերենով։ Ավստրալիայում բակալավրի կրթությունը տևում է 3-ից 4 տարի, մագիստրատուրայի կրթությունը տևում է 2 տարի։ Այստեղ կան 41 համալսարաններ։ Լավագույն համալսարաններց է համարվում  Ավստրիալիայի ազգային համալսարանը՝ այն  միակ համալսարանն է, որը ստեղծվել է Ավստրալիայի խորհրդարանի կողմից։  Սիդնեյի արևմտյան համալսարանը, որը մտնում է աշխարհի ամենամեծ բուհերի մեջ։ Չարլզ Դարվինի համալսարանը, որը հայտնի է իր նորարարական ծրագրերով և շատ այլ համալսարաններ։ Ավստրալիայում  կա համալսարնների ընտրության լայն հնարավորություններ։ 

Ավստրալիան ունի հարուստ մշակույթ և իր պատմական  մշակույթային հետքն է թողել  բազմաթիվ բնագավառներում։ Ավստրալիական մշակույթը

եղել է բրիտանական մշակույթի ազդեցության տակ։ 20-երրորդ դարի նոր ազդեցությունները հանգեցրեցին  նրան, որ զարգացավ բազմամշակույթային ճարտարապետությունը։ Հայտնի է աբորգենների արվեստը, որը համարվում է աշխարհի հնագույն արվեստներից մեկը։ Այն իր ձեռագիրն է թողել ճարտարապետության,  արվեսի կինոյմատոգրաֆիայի և շատ այլ ոլորտներում։ Ճարտարապետության հրաշալի հուշարձաններից  է Սիդնեյի օպերայի տունը, թագավորական ցուցահանդեսային կենտրոնը և այլ ճարտարապետական գեղեցիկ վայրեր։ Կինեմատոգրաֆիայի մեջ հայտնի է Մելբուռնի կինոփառատոնը և այդ փառատոնը համարվում է միջազգային կինոարդյունաբերության էպիկենտրոնը։

Ավսրիալիան իր ողջ պատմության ընթացքում կարողացել է ապահովել համեմատաբար կայուն քաղաքական վիճակ։ Ժամանակի ընթաղքում  Նոր հարավային ՈՒելսում ստեղծվել են առանձին գաղութներ, որի մեջ էր մտնում   նաև հարավային Ավստրալիան։ Ավստրալացիները մասնակցել են առաաջին համաշխարհային պատերազմին՝ հօգուտ Բրիտանական կայսրության։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելուց հետո Ավստրալիան և Ամերիկայի միացյալ նահանգները սերտ կապեր ստեղծեցին միմյանց հետ և Ավստրալիան դարձավ ԱՄՆ-ի  ռազմական դաշնակիցը։ Ավսրալիան դարձավ հանրապետություն։ Մինչև օրս Ավսրալիան զարգանում է խաղաղ պայմաններում ՝ միևնույն ժամանակ պահպանելով բարիադրացական հարաբերություններ իր դաշնակիցների հետ։ Ներկայումս Ավստրալիան ինքնիշխան երկիր է։ Այն հայտնի է իր տեսարժան վայրերով, մշակույթային հուշարձաններով, ազգային պարկերով և ճարտարապետությամբ։ Ամենատեսարժան վայրերից է համարվում Սիդնեյ քաղաքը որտեղ կգտնեք շատ տեսարժան վայրեր ինչպիսին է Սիդնեյի օպերայի տունը, այն համարվում է աշխարհի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկը։ Կատա Տյուտա-ն հայտնի է  իր 36 ժայրռերի ապշեցուցիչ գագաթների գեղեցկությամբ։ Հայտնի է նաև Բելարդ լճի արձանները որոնք թվով 51-ն են։ Կրակի ծովածոցը Ավստրալիայի ամենայտնի վայրերից մեկն Է։

Հայտնի է, որ հենց Ավստրալիայում դուք կգտնեք լավագույն համալսրանները։ Միջազգային ուսանողները ընտրում են Ավսրալիական համալսարանները քանի որ բացի որակյալ կրթությունից տրամադրվում են կրթաթոշակներ և ուսման վարձավճարները շատ ավելի մատչելի են։ Այստեղ ինժիներական կրթությունը անցկացվում է աշխարհի լավագույն նորարարական մեթոդներով։ Ավստրալիան ապահովում է բնակվելու համար նպաստավոր պայմաններ։ Ավստրալիայում ստացած կրթական աստիճանը  ճանաչվում է աշխարհի շատ երկրների կողմից։ Կրթությունն ավարտելուց հետո դուք կունենաք հնարավորություն աշխատելու  այլ զարգացած  երկրներում  օրինակ՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, հնդկաստանում։ Այստեղ պատրաստվում են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ։ 

Ծրագրեր Ավստրալիայում