
Կրթություն
Չինացիները իրենց երեխաների կրթությունը համարում են իրենց խնամքի ամենակարևոր մաս: Ներկայումս աշխարհում Չինաստանը ամենաարագ զարգացող և ընդարձակվող պետություներից առաջնային տեղն է գրավում։ Երկրի կրթական համակարգը ընձեռում է ուսանողին ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ, զարգացնել ուսանողի կարողությունները: Չինաստանում կրթություն ստանալով ուսանողները ստանում են բարձր որակավորում, որը նրանց կայուն աշխատանքի հիմքն է:
Լինելով բազմաբնագավառ` Չինաստանի կրթությունը հնարավորություն է տալիս ունենալ ուսումնական ծրագրեր տարբեր բնագավառներում: Կրթական համակարգերը հաշվի են առնում աշխատանքի շուկայի առկա պահանջները՝ նպաստելով աշխատանքային շուկայում ավելի մրցունակ լինելուն: Ուսանողների հաջողության կարևորագույն նախապայմանը շարունակական ինքնազարգացումն է:
Չինաստանի տարածքում կան ավելի քան 1000 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ։ CCN ընկերությունը ներառում է Չինաստանի 38 առաջատար պետական համալսարաններ։ Բարձրագույն հաստատությունների տրված դիպլոմները գնահատվում են ամբողջ աշխարհում։ Չինաստանի լավագույն համալսարաններից են ՝ Zhejiang University(բազմամասնագիտական համալսարան), University of International Business and Economics( Միջազգային Բիզնեսի և տնտեսագիտության համալսարան), Southern Medical University, Southeast University, Shanghai University of Political Science and Law և այլն:
Համալսարանների բազմազան ցանկը հնարավորություն է տալիս ընտրել խոստումնալից հեռանկարներ ունեցող գիտելիքներ ստանալու լավագույն տարբերակը։
Չինաստանի մշակույթը ամենահին և տարբերակիչ մշակույթներից մեկն է։ Չինաստանում ապրում է ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Չինաստանը ունի 5 հազար տարվա զարգացման պատմություն։ Չինական մշակույթի մեջ առանձնանում է գեղագրությունը որի հիմնական տարրերին չինացիները անվանում են <<գիտելիքի չորս գանձեր>> թանաքը, քարը, վրձինը և թուղթը։ Չինացիները գնահատում են գծերի համաչափությունը, հիերոգլիֆների կառուցվածքը ։
Չինաստանը արևելքի զարմանալի երկիր է, որը լի է իր իսկ գաղտնիքներով և խորհուրդներով: Չինաստանի մեծ քաղաքները ճամփորդելու ամենահրաշալի վայրն են։
Չինաստանի մայրաքաղաքը՝ Պեկինը, աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկն է, որը երկրի կրթական և մշակութային կենտրոնն է։ Չինաստանի ամենամեծ քաղաքը համարվում է Շանհայը այնտեղ են գտնվում երկրի երկու խոշոր օդանավակայանները, աշխարհի ամենաարագ գնացքը։ Իր առանձնահատուկ տեղն է գրավում Ուհան քաղաքը, որը աշխարհի տեխնոլոգիական և ֆինանսական քաղաքներից մեկն է։ Այսօր Չինաստանը պահպանում է անցյալի ամենահարուստ պատմական ժառանգությունը: Դրանցից են Չինական մեծ պատը-աշխարհում չկա այնպիսի կառույց, որը նույնքան հետաքրքրություն կառաջացնի մարդկանց մեջ ինչքան այս պատը։
Պոտալա պալատ-արքայական պալատ, որը ծառայել է Դալայ Լամայի գլխավոր նստավայր։ Աշխարհում ոչ մի պալատ լեռներում այնքան բարձր չի գտնվում, որքան Պոտալան:
Լեշանի հսկա Բուդդան-Բուդդայի հսկայական քանդակը փորագրված է հենց ժայռի մեջ։ Շաոլին (Հենան նահանգ)-Շաոլինի վանքը Չինաստանի ամենահին բուդդայական սրբավայրն և համարվում է աշխարհահռչակ տեսարժան վայր։
Չինաստանը ընթանում է ամենաարագ զարգացման ճանապարհով ։ Չինաստանի կառավարությունը առատաձեռն կրթաթոշակ է տրամադրում զարգացող երկրների ուսանողներին ՝ տարեկան տրամադրելով ավելի քան 300 միլիոն դոլար: Ամենաշատ կրթաթոշակը տալիս են նրանց ովքեր գալիս են ուսումնասիրելու Չինաստանի լեզուն և մշակույթը: Կոնֆուցիոսի կրթաթոշակները բավական են ապրելու, ուսման և նույնիսկ սեփական ծախսերի համար: Բակալավրիատի ուսանողները և լեզվի ուսանողները ամսական ստանում են 2500 յուան կրթաթոշակ (375$), մագիստրատուրաները `ամսական 3000 յուան ( 450$): Պետական կրթաթոշակը նախատեսված է ասպիրանտների (ամսական 3,000 $) համար:
Չինաստանում սովորելով ուսանողը կստանա կրթության ոլորտում կարողությունների և հմտությունների ամենամեծ բարելավումը։