UWC Changshu China միջազգային քոլեջում անցկացվող EduNetwork-ի բացառիկ ծրագրով մասնակիցները կհամադրեն նախագծային ուսուցումը, միջազգային կրթական միջավայրը և մշակութային բացահայտումները։ Ծրագիրը հնարավորություն է տալիս զարգացնել թիմային աշխատանքը, քննադատական մտածողությունը և հաղորդակցման հմտությունները UWC կրթական միջավայրում։ Դասընթացներն անցկացվելու են UWC Changshu China միջազգային քոլեջի ուսուցիչների կողմից՝ կիրառելով նախագծային ուսուցման մոտեցում։ Ճամբարը ստեղծում է ոգեշնչող միջավայր, որտեղ համադրվում են ուսումը, գործնական փորձը և մշակութային փոխանակումը՝ ապահովելով արժեքավոր և հիշարժան փորձառություն։
Ծրագիրը ներառում է՝
- Անգլերենի դասընթացներ
- Երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթիրք
- ինտերնետ կապ և կենցաղային անհրաժեշտ հարմարանքներ,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- բիզնես և նախագծային ուսուցում միջազգային կրթական միջավայրում,
ամենօրյա էքսկուրսիաներ, - Սպորտային և ժամանցային միջոցառումներ
- Մի շարք տեսարժան վայրերի այցելություններ
Մեկօրյա ուղևորություն դեպի Shanghai,
Մեկօրյա ուղևորություն Suzhou (համարվում է Չինաստանի Վենետիկը) - մշակութային և կրթական այցեր,
թիմային աշխատանք և նախագծերի ներկայացում, - սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայական
Կացարան
Մասնակիցները ապրելու են UWC Changshu China ուսանողական կացարանում։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
