Բլոգ
Virtual Education Fair 2
- May 11, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ Միջոցառումներ

Սիրելի ուսանողներ,
2021 թվականին մեր առաջին հաջողված առցանց կրթական NetFairwork-ից հետո Edunetwork-ը ուրախ է հրավիրել Ձեզ մասնակցելու NetFairwork 2022-ին, որը կմիավորի մանկավարժներին և ուսանողներին աշխարհի բոլոր անկյուններից:
Սովորելու և ուսուցանելու ձևը մեծապես փոխվել է COVID–19-ի պատճառով: Առցանց հարթակները համաճարակի պայմաններում ապահովել են կրթության շարունակակունությունը՝ որպես այլընտրանքային ճանապարհ:
Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորի համար, և չնայած առկա իրավիճակին, ուսանողները պետք է կարողանան ճիշտ ընտրել այն բուհը, որն իրենց կարծիքով լավագույնն է իրենց համար: Ավելին, հաստատությունները պետք է ունենան հարթակ՝ ուսանողներին տեղեկացնելու իրենց առաջարկած ծրագրերի և հնարավորությունների մասին:
Edunetwork-ը մեծապես գնահատում է կապերը, հնարավորությունները և, ամենակարևորը, գիտելիքը: NetFairwork-ը նպատակ ունի օգնել ուսանողներին իրենց կրթական ճանապարհորդության ընթացքում: Մեր առաքելությունն է ստեղծել համագործակցային մրջավայր, որը կնպաստի ուսանողների նոր բացահայտումներին:
Մեր եզակի առցանց միջոցառումը կօգնի ձեզ համագործակցել մանկավարժների և մասնագետների հետ աշխարհի տարբեր անկյուններից և տեղեկություններ ստանալ նրանց համալսարանների և նրանց ընձեռած հնարավորությունների մասին: Դուք ձեռք կբերեք անհրաժեշտ տեղեկատվություն՝ ձեր ապագա ուսման վերաբերյալ ճիշտ որոշում կայացնելու համար:
Այժմ անցնենք տեխնիկական հարցերին:
Յուրաքանչյուր հաստատություն կունենա ներկայացման իր հատուկ ժամը և հղումը, որով մասնակիցները կկարողանան միանալ։ Յուրաքանչյուր համալսարան կունենա քառասուն րոպե իր շնորհանդեսը ներկայացնելու համար: Կես ժամից հետո վերջին տասը րոպեները կհատկացվեն հարցուպատասխանին:
Հիշե՛ք ամսաթիվը: NetFairWork-ը տեղի կունենա մայիսի 25-ին, 26-ին և 27-ին: Գրանցվելու համար խնդրում ենք հետևել այս հղմանը և ընտրել ձեր նախընտրած ուղղությունը՝ https://forms.gle/ePJ3bnjpddKsZZb68 ։
Եթե ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Անհամբեր սպասում ենք Ձեզ մեր կրթական տոնավաճառում: