Բլոգ
Լիարժեք կրթաթոշակով (ուսման վարձ+կեցության ծախս) բակալավրի աստիճաններ իսպանական Esade բիզնես համալսարանից
- September 15, 2022
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Edunetwork-ը ձեռք է բերել բացառիկ համագործակցություն․ իսպանական հայտնի համալսարանին՝ Esade Business քոլեջին ներկայացնել Հայաստանում, հնարավորություն տալ այստեղի ակադեմիապես ուժեղ երիտասարդներին լիարժեք կրթաթոշակով (ուսում և կեցություն) տեղեր ունենալ համալսարանի բակալավրի աստիճանում սովորելու համար։
⠀⠀
Ամեն տարի 4-ից 5 հայ երիտասարդները հնարավորություն կունենան ընդունվելու Esade Business համալսարան և ստանալու լիարժեք կրթաթոշակ։ Կարիք չեն ունենա անհանգստանալու ոչ ուսման վարձի, և ոչ էլ կեցության ծախսերի մասին։
2023-2024 ուսումնական տարվա համար համալսարանը հայ ուսանողներին առաջարկում է շարունակել իրենց կրթությունը հետևյալ ուղղություններով՝
- Բիզնես կառավարման բակալավրի աստիճան՝ https://bit.ly/3Dn5SxI
- Տրանսֆորմացիոն առաջնորդության և սոցիալական ներգործության բակալավրի աստիճան՝ https://bit.ly/3QLMduc
- Բիզնես կառավարման և արհեստական բանականության կրկնակի բակալավրի աստիճան՝ https://bit.ly/3Leltlb
- Համաշխարհային կառավարման, տնտեսագիտության և իրավական կարգի բակալավրի աստիճան՝ https://bit.ly/3eMXFsl
Մի քիչ համալսարանի մասին
⠀
👉🏻 Esade Business համալսարանը հիմնադրվել է 1958-ին և տեղակայված է Բարսելոնայում։ Մասնագիտացված է բիզնեսի կառավարման, մենեջմենթի, ինովացիայի և բիզնես վերլուծության ոլորտներում։
⠀
📌 Համաձայն Financial Times հանրահայտ պարբերականի՝ համալսարանը աշխարհում 4-րդն է Best Executive Education անվանակարգում:
Համալսարանի և ընդունվելու կարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ: