Բլոգ
EduEvent մենք մասնակցում ենք GSSF 2024-ին
- November 29, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Edunetwork-ի նախաձեռնությամբ հայկական տասը դպրոցներ հնարավորություն կունենան մասնակցելու Գլոբալ Ուսանողական Հաջողության (GSSF) ֆորումին: Այս ամենամյա վիրտուալ միջոցառումը միավորում է աշխարհի առաջատար համալսարաններին և կրթական փորձագետներին՝ քննարկելու կրթության ոլորտի նորարարական մոտեցումները:
Ֆորումը հոկտեմբերի 29-ին է, իսկ հոկտեմբերի 30-ին կկայանա արտոնյալ հանդիպում (միայն Rosedale-ի գործընկեր դպրոցների համար), որտեղ հնարավորություն կլինի զրուցել հետևյալ հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչների հետ՝ Սիդնեյի համալսարան (University of Sydney), Չիկագոյի համալսարան (University of Chicago), Տորոնտոյի համալսարան (University of Toronto), Օքսֆորդի համալսարան (University of Oxford), Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարան (Hong Kong Polytechnic University), Սինգապուրի ազգային համալսարան (National University of Singapore) և այլն: Այդ ցանկում են նաև հայկական դպրոցները:
Ուրախ ենք, որ կարողանում ենք կամուրջ հանդիսանալ հայ և միջազգային կրթական համայնքների միջև: