Բլոգ
California State University X EduNetwork
- August 15, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Պատմում ենք մեր գործընկեր համալսարանի մասին։
California State University-ին գտնվում է Սան Մարկոսում։
Համալսարանն իր գործունեությունը սկսել է 1989թ.-ից։
Համալսարանի առանձնահատկություններն են ժամանակակից շենքերը, հիանալի գիտական լաբորատորիաները, համակարգչային տեխնոլոգիաների վերջին զարգացումների օգտագործումն ուսուման մեջ և ինչպես համալսարանի ներկայացուցիչներն են սիրում ասել «համալսարանի ուսանողների ապագայի նկատմամբ վստահ հայացքը»:
Դասախոսական կազմում պրոֆեսորներ են ԱՄՆ-ից, ինչպես նաև աշխարհի այլ երկրներից։ Ուսումնական խմբերը փոքր են, ուստի ուսուցիչներն անհատական ուշադրություն են դարձնում յուրաքանչյուր ուսանողի:
Մի փոքր էլ պատմենք կամպուսի մասին։
Համալսարանը գտնվում է Սան Դիեգոյի հյուսիսում՝ Կալիֆորնիայի հարավային ափամերձ շրջանի սրտում: Սան Մարկոսը փոքր, ապահով քաղաք է, որը գտնվում է Սան Դիեգո քաղաքից 50 կիլոմետր և Լոս Անջելեսից 150 կիլոմետր հեռավորության վրա:⠀
Կալիֆորնիայի ամենագեղեցիկ լողափերը, լեռները և անապատային տեղանքը գտնվում են համալսարանի մոտակայքում: Ուսանողները կարող են զբաղվել պրոֆեսիոնալ լողով, սերֆինգով, արշավներով, հեծանվավազքով։⠀
Արդեն պատկերացրիր քեզ այնտեղ սովորելիս, դե գրի’ր մեզ։