Բլոգ
Ո՞րն այն ԲՈւՀ-ը, որտեղ ձեր մասնագիտությունը ամենալավն են դասավանդում
- August 15, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Կիսվենք կրթական աշխարհի նորություններով։ Վերջերս հրապարակվել էր կրթական առարկաների ամենամյա QS առարկաների վարկանիշը։
QS 2024 առարկայական վարկանիշում շարունակում են գերակշռել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համալսարանները: Սակայն մրցակցությունն աճում է. դիրքերն ամրապնդել են Նիդեռլանդների, Շվեյցարիայի և Իտալիայի համալսարանները: Թե ինչ մասնագիտություններով են նրանց հաջողվել գերազանցել՝ պատմում ենք գրառման մեջ։
Ամստերդամի համալսարանը 1-ին տեղն է զբաղեցնում հաղորդակցության և մեդիայի ոլորտում։
Շվեյցարական ETH Zurich-ը գլխավորում է Երկրի և ծովային գիտությունների վարկանիշը։
Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտը բժշկության մեջ գերազանցել է նույնիսկ Յեյլին և MIT-ին։
Ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն 5 համալսարանները ներառում են՝ Ամստերդամի ստոմատոլոգիայի ակադեմիական կենտրոնը, Հոնկոնգի համալսարանը և Տոկիոյի բժշկական և ստոմատոլոգիական համալսարանը։
Մեկ այլ շվեյցարական համալսարան առաջատար է տուրիզմի ոլորտում՝ Լոզանի հյուրանոցային բիզնեսի դպրոցը:
Իտալիայում Հռոմի Սապիենցա համալսարանը դարձել է լավագույնը դասական և հին պատմության ոլորտում։