Բլոգ
Մագիստրատուրան Ֆրանսիայու՞մ
- November 30, 2024
- Posted by: admin
- Բաժին՝ Հայտարարություններ
Եթե փնտրում եք հնարավորություն ուսումը շարունակելու Ֆրանսիայում, այժմ ճիշտ ժամանակն է դիմելու։
⠀
Ֆրանսիական համալսարանների մագիստրոսական ծրագրերի ընդունելությունն արդեն բաց է Études en France հարթակի միջոցով, որը նախատեսված է արտասահմանյան ուսանողների համար:
⠀
Հիմնական կետերը, որոնք պետք է իմանալ՝
⠀
Հայտերի ընդունում
Մագիստրոսական ծրագրերի ընդունելությունն այժմ բաց է, և դիմելու վերջնաժամկետը հունվարի 15-ն է։
⠀
Անվճար կրթություն
Ֆրանսիայի պետական համալսարաններում մագիստրոսական կրթությունը կարող է լինել անվճար կամ ցածր վարձավճարով, ինչը մեծ հնարավորություն է միջազգային ուսանողների համար։
⠀
Études en France հարթակը
Այս համակարգը նախատեսված է միջազգային ուսանողների համար՝ հեշտացնելու հայտադիմումների գործընթացը, և այն միավորում է Ֆրանսիայի բազմաթիվ համալսարաններ, որոնք առաջարկում են տարբեր ուղղություններով ծրագրեր։
⠀
Բաց մի թողեք այս հնարավորությունը` շարունակելու ձեր կրթությունը Ֆրանսիայի լավագույն համալսարաններում՝ ստանալով միջազգային ճանաչում ունեցող դիպլոմներ և բացահայտելով նոր մշակույթներ ու հնարավորություններ։