Բիզնեսի կառավարման բակալավրի ծրագիրը՝ «Ձեռնարկատիրություն և նորարարություն» մասնագիտացմամբ, նպատակ ունի ուսանողներին ապահովել հիմնարար և կիրառական գիտելիքներով ՝ միաժամանակ խորացնելով նրանց մասնագիտական պատրաստվածությունը ձեռնարկատիրության և նորարարության ոլորտներում։ Ծրագիրն ուղղված է նաև ուսանողների անհատական և ակադեմիական աճին՝ նրանց պատրաստելով արդյունավետ ու պատասխանատվությամբ գործել բազմամշակութային միջավայրում։ Առաջարկվող դասընթացների բազմազանությունը, ծրագրի միջառարկայական բնույթը, ինչպես նաև համալսարանին բնորոշ բաց քննարկումների մշակույթը նպաստում են ուսանողների խորացված կրթությանը։
Բիզնես կառավարում ձեռնարկատիրության և նորարարության ոլորտներում
Բիզնես կառավարում ձեռնարկատիրության և նորարարության ոլորտներում
Բաժին՝
200,000 AMD
- Ընդունելության պայմաններ.
- Ակադեմիական պահանջներ․ Բակալավրիատի ուսումնական ծրագրում ընդունվելու նվազագույն պահանջը միջնակարգ կրթության ավարտական վկայականն է (High School Leaving Certificate – HSLC) կամ համարժեք՝ միջազգային ճանաչում ունեցող որակավորում(ներ)ը։ Այն ուսանողները, որոնց HSLC գնահատականը ցածր է 7.5/10 կամ 15/20-ից (կամ համարժեք՝ կախված այն երկրի գնահատման համակարգից, որը տրամադրել է վկայականը), ուսումնառության առաջին տարում ստանում են լրացուցիչ ակադեմիական աջակցություն և վերահսկում։
- Լեզվի իմացության պահանջներ․ Այն ուսանողները, ովքեր չունեն ստորև նշված որակավորումներից կամ սահմանված գնահատականներից որևէ մեկը և ունեն IELTS քննության 4.5 կամ ավելի բարձր միավոր, պարտադիր պետք է հանձնել համալսարանի անգլերեն լեզվի տեղաբաշխման թեստը (անվճար) և կստանան անգլերեն լեզվի աջակցության դասընթացներ։
- IELTS՝ 6.0 և ավելի, TOEFL՝ 525 և ավելի կամ համարժեք։
Ուսման վարձը և վճարները յուրաքանչյուր տարվա համար հաշվարկվելու են առանձին։
€ 10,140
Առկա է
