Անցկացրու՛ ամառային արձակուրդներդ Էդու Նեթվորքի հետ Տարրագոնայում։ Ծրագիրն ուղղված է STEAM ոլորտում աշակերտների գիտելիքների զարգացմանը։ Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել հետևյալ թեմաները․
● Արհեստական բանականության ստեղծված տեքստերի և նկարների ճշգրիտ օգտոգործումը (Ethicaland correct use of generative artificial intelligence of images and text),
● Հետաքրքրաշարժ փորձեր երիտասարդ գիտնականների համար (Fun experiments for young scientists),
● Tinkercad-ի Simlab-ի Rube Goldberg մեխանիզմի նախագծում և ստեղծում (Design and creation of a Rube Goldberg machine with Simlab from Tinkercad),
● Պիքսելային գիֆերի նախագծում և ստեղծում (Design and creation of GIFs in Pixel Art Style),
● Վերամշակված նյութերից պատրաստված STEAM արհեստագործական իրեր (STEAM crafts with recycled materials)։
Ծրագիրը ներառում է․
✅3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ և ընթրիք,
✅տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
✅սպորտային և ժամանցային միջոցառումներ՝ զիփլայն, պեյթնբոլ, ջրային սպորտաձևեր, քվեստներ և այլն,
✅24/7 ուղեկցորդի ծառայություն,
✅ուղևորություն դեպի Բարսելոնա, այցելություններ տեսարժան վայրեր՝ Սագրադա Ֆամիլիա, Գոթական թաղամաս, Լա Ռամբլա, «Ցիտադել» այգի, Գաուդիի «Գուել» զբոսայգի և այլն,
✅այցելություն Եվրոպայի ամենահայտնի ժամանցային կենտրոներից մեկը՝ Պորտ Ավենտուրա,
✅քաղաքային էքսկուրսիաներ Տարրագոնայի տեսարժան վայրերով՝ Պրաետորիում և Ռոմանական կրկես (Praetorium and Roman Circus), Միջերկրածովյան պատշգամբ (Balco del Mediterrani), Ռոմանական ամֆիթատրոն, Էլ Սերրայո և այլն, որոնց ընթացքում մասնակիցները կբացահայտեն տեղի մշակույթն ու պատմությունը։
Կացություն
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 անձի համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։