Վաճառքի և մարքեթինգի այս առցանց ծրագիրը բաղկացած է 2 մակարդակից(level 4,level 5)։ Այս դասընթացը բավականին օգտակար է այն ուսանողների համար, ովքեր սովորում են վաճառքի և մարքեթինգի բակալավրի աստիճանում և նախապատրաստվում են իրենց ավարտական տարվան։ Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել ուսուցչի աջակցությունից, կմասնակցեն զանազան վեբինարների, կօգտվեն բազում լրացուցիչ նյութերից, որոնք կօգնեն ավարտին հասցնել իրենց դասընթացը:
Վաճառքի և մարքեթինգի առցանց ծրագիր Անգլիայում
Վաճառքի և մարքեթինգի առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
4-րդ մակարդակի դասընթացն անցնելու համար ուսանողը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա միջնակարգ կրթություն:Նախքան 5-րդ մակարդակի դասընթացին գրանցվելը, ուսանողը պետք է հաղթահարած լինի 4-րդ կամ դրան համարժեք մակարդակը: Ուսանողները կարող են գրանցվել ցանկացած պահի, և նրանք ունեն 5 տարի դասընթացն ավարտելու համար։Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան։
4-րդ և 5-րդ մակարդակի դասընթացներին միասին գրանցվելու դեպքում ուսման վճարը կազմում է 2200 ֆունտ ստերլինգ: Ուսանողները կարող են նաև գրանցվել միան չորրորդ կամ հինգերորդ մակարդակի համար առանձին, յուրաքանչյուրը՝ 1800 ֆունտ ստերլինգ:
Առկա կրթաթոշակներ չկան։