Մագիստրատուրայի կրթական ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական կրթամասերից՝ ընդհանուր և մասնագիտական դասընթացներ։ Ընդհանուր և հիմնական դասընթացների առկայությունը ծրագրում նպատակաուղղված է մագիստրանտների մասնագիտական խորացված տեսական գիտելիքների և սպորտային տուրիզմի ունակությունների ապահովմանը։ Ընդհանուր դասընթացներում ներառված են <<Մասնագիտական ներածություն>>, <<Մասնագիտական անգլերեն>>, <<Մասնագիտական ռուսերեն>>, <<Տեղեկատվական-տեխնոլոգիաներ>> առարկաները, իսկ մասնագիտական կառուցամասում ՝ <<Արտակարգ իրավիճակներ տուրիզմում>>, <<Փրկարարական աշխատանքները տուրիզմում>> և <<Պատմամշակութային տուրիզմ>> առարկաները։ Առանձին դեպքերում, մասնագիտական անհրաժեշտությունից ելնելով, մասնագիտացված պատրաստման դասընթացների բաղադրիչին հատկացված ժամաքանակի հաշվին հնարավոր է ընդհանուր և մասնագիտական այլ դասընթացների ընդգրկում։
Սպորտային տուրիզմի մագիստրատուրայի ծրագիր Հայաստանում
Սպորտային տուրիզմի մագիստրատուրայի ծրագիր Հայաստանում
Բաժին՝
200,000 AMD
Ուսանողից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում-հայտ,
- դիմում- հարցաթերթիկ,
- անձնագրի պատճեն՝ թարգմանված և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը),
- ծննդյան վկայական՝ թարգմանությամբ և նոտարի կողմից հաստատված (բնօրինակը և պատճենը),
- դիպլոմի և հավելվածի պատճեն (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ համարժեքության փաստաթուղթ),
- տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին,
- սպորտում գրանցած հաջողությունների մասին վկայականներ (եթե առկա են),
- 4 լուսանկար (3 × 4 չափի),
- ինքնակենսագրական:
Ուսման վարձը կազմում է տարեկան 1,200,000 դրամ։
Կրթաթոշակ չի տրամադրվում։