Ձմեռային արձակուրդները անցկացրե՛ք մեզ հետ հեքիաթային Պրահայում։ Սովորե՛ք չեխերեն և բացահայտե՛ք ամենագեղեցիկ քաղաքներից մեկն աշխարհում։
Դատելով անչափ մեծ հետաքրքրությունից, Էդու Նեթվորքն առաջարկում է կարճաժամկետ չեխերեն լեզվի ուսուցման ծրագիր Չեխիայում, որի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք համատեղել հանգիստն ու ուսումը՝ բարելավելով Ձեր չեխերենի մակարդակը, հիանալով Պրահայի ճարտարապետական գլուխգործոցներով, և միևնույն ժամանակ ապրելով միջմշակութային միջավայրում։
Ճամբարի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է․
- չեխերեն լեզվի ուսուցման դասընթացներ,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- Պրահայում հասարակական տրանսպորտի ճանապարհորդական տոմս (բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի համար),
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում, այն է՝ այցելություններ թանգարաններ և տեսարժան վայրեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Պետրշինյան բլուր և այլն,
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- ուղևորություն դեպի Դրեզդեն (Գերմանիա),
- ուղևորություն դեպի Ավստրիա՝ Վիեննա (ըստ ցանկության, առկա է 90 եվրո հավելյալ վճար),
- այցելություն Չեխիայի մի շարք հեղինակավոր համալսարաններ,
- սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայականներ։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև նոյեմբերի 29-ը հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/Cx2C3fFFJPEtdEf36