Եվրոպայի սրտում տեղակայված Չեխիան աչքի է ընկնում ոչ միայն իր հարուստ մշակութային ժառանգությամբ, այլև առաջադեմ բարձրագույն կրթության համակարգով։
EduNetwork-ն առաջարկում է լեզվի ուսուցման ամառային ճամբար Չեխիայում, որի ընթացքում Դուք կարող եք համատեղել հանգիստն ու ուսումը, հիանալ Պրահայի ճարտարապետական գլուխգործոցներով և միևնույն ժամանակ բարելավել Ձեր չեխերենի իմացության մակարդակը։
Ճամբարի ընդհանուր նկարագիրը
Ծրագիրը ներառում է․
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում,
- այցելություններ տեսարժան վայերեր՝ Սուրբ Վիտուսի Մայր Տաճար, Կառլովի կամուրջ, Հին քաղաքի հրապարակ, Ջոն Լենոնի պատ, Մալա Ստրանա, Զլատա Ուլոչկա, Նախագահական պալատ, Պարող տուն, Փարիզյան ճոպանուղի, Ուստի-նադ-Լաբեմ և Պետրշինյան բլուր
- ջրաշխարհ,
- կենդանաբանական այգի,
- ուղևորություն դեպի Դրեզդեն (Գերմանիա),
- այցելություն համալսարաններ, ներառյալ՝ Պուրկինի անվան համալսարան,
- մասնագիտական կողմնորոշման թեստ,
- բացօթյա խնջույք,
- սպորտային մրցույթներ,
- ավարտական վկայականներ։
Կացարան
Տրամադրում ենք ուսանողական կացարան, որտեղ սենյակները նախատեսված են 2-ից 3 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 28-ը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3x9KWWu