Միջին մասնագիտական կրթության « Բուժական կոսմետոլոգիա » մասնագիտության կրթական ծրագիրը նախատեսում է պատրաստել մասնագետներ, որոնք ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են ինչպես ընդհանուր մասնագիտական մոդուլներ՝ մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա, բժշկական մանրէաբանություն, ընդհանուր հիգիենա՝ էկոլոգիայի հիմունքներով, քույրական գործի հիմունքներ, քույրական գործը թերապիայում, քույրական գործը վիրաբուժությունում, այնպես էլ հատուկ մասնագիտական մոդուլներ՝ կոսմետիկ պատրաստուկների պատրաստում,վիզաժ, մազահեռացում, ձեռքերի և ոտքերի հարդարման իրականացում և այլն:
«Բուժքույր/բուժեղբայր-կոսմետոլոգ» որակավորմամբ մասնագետը կարող է աշխատել բուժպրոֆիլատիկ հաստատություններում , գեղեցկության սրահներում և իրականացնել հետևյալ մասնագիտական պարտականությունները.
- տիրապետել ժամանակակից կոսմետիկ նյութերի, պատրաստուկների պատրաստման տեխնոլոգիային, պահպանման և կիրառման կանոններին
- կատարել դիմահարդարում, ձեռքերի, ոտքերի մատների հարդարում, էպիլյացիա
- կատարել հոնքերի, թարթիչների կոսմետիկ խնամք, դիմագծերի կոսմետիկ շտկում և այլն: