Միջին մասնագիտական կրթության « Դեղագործություն » մասնագիտության կրթական ծրագիրը նախատեսում է պատրաստել մասնագետներ, որոնք ուսումնառության ընթացքում ուսումնասիրում են ինչպես ընդհանուր մասնագիտական մոդուլներ՝ մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա, բժշկական մանրէաբանություն, ընդհանուր հիգիենա՝ էկոլոգիայի հիմունքներով, բուսաբանություն, անօրգանական, օրգանական քիմիա, այնպես էլ հատուկ մասնագիտական մոդուլներ՝ դեղագործական քիմիա, դեղերի դեղատնային և գործարանային տեխնոլոգիա, դեղագործության կազմակերպում և էկոնոմիկա և այլն:
« Դեղագործ» որակավորմամբ մասնագետը կարող է աշխատել որպես մանրածախ, մեծածախ և դեղեր արտադրող դեղագործական կազմակերպություններում որպես դեղագործ:
« Դեղագործ» որակավորմամբ մասնագետի պարտականություններն են՝
- որոշել դեղերի, բժշկական նշանակության առարկաների պահանջարկը
- մատակարարներից ընդունել և պահպանել դեղերը, բժշկական նշանակության առարկաները, ստուգել դրանց փաթեթավորման ամբողջականությունը
- ընդունել դեղատոմսեր, ստուգել ձևակերպման ճշտությունը, բաղադրատարրերի համատեղելիությունը և այլն: