Միջազգային ամառային դպրոցը անգլերեն երեքշաբաթյա ծրագիր է։ Այն նախատեսված է հատկապես 16-18 տարեկան ավագ դպրոցի աշակերտների համար, ովքեր մտադիր են հետագայում ստանալ բիզնես բակալավրի աստիճան։
Աշակերտները ձեռք կբերեն հիմնարար բիզնես հմտություններ և կուսումնասիրեն դասընթացներ, ինչպիսիք են՝ «Սպորտի կառավարում» կամ «Միջազգային բիզնես»։ Յուրաքանչյուր դասընթաց տևում է շաբաթական 20 ժամ՝ ներառյալ ինտերակտիվ սեմինարները, այցելություններ տարբեր ընկերություններ, նախագծային աշխատանքները և այլն:
Ծրագիրը ներառում է նաև մի շարք հետաքրքիր միջոցառումներ, ինչպիսիք են՝ սպորտ խաղեր և մրցույթներ, այցելություններ տեսարժան վայրեր և էքսկուրսիաներ հանգստայն օրերին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին հաստատել միջազգային կապեր և ծանոթանալ Բարսելոնայի մշակույթին ու ստեղծագործ բիզնես աշխարհին։
Ծրագիրը ներառում է՝
- ընդունելության փաթեթ,
- ընդունելության և ավարտական երեկույթներ,
- ուսման վարձ և ուսումնական նյութեր,
- հանրակացարան և 3-անգամյա սնունդ՝ նախաճաշ, լանչ և ճաշ,
- բժշկական ապահովագրություն,
- շաբաթական երկու սպորտային կամ սոցիալական միջոցառում,
- շաբաթական մեկ այցելություն որևէ ընկերություն,
- ավարտական վկայական,
- այցելություններ տեսարժան վայրեր և էքսկուրսիաներ հանգստյան օրերին։
Միջազգային ամառային դպրոցը հաջողությամբ ավարտած աշակերտներին կտրվի ավարտական վկայական։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև մարտի 28-ը հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/3x9KWWu