«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում» տարածաշրջանային մագիստրոսական մեկամյա ծրագիրը տրամադրում է խորը գիտելիքներ և վերապատրաստում մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտներում: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ժողովրդավարության, օրենքի գերակայության և լավ կառավարման խթանմանը, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:
Ծրագրի պաշտոնական լեզուն անգլերենն է: