Նեթֆեյրվորկ Աշուն 2023

Նեթֆեյրվորկ Աշուն 2023

Հոկտեմբերի 13-14-ին Էդու Նեթվորքը կազմակերպել էր թվով 4-րդ «Նեթֆեյրվորկ» կրթական տոնավաճառը Հայաստանում՝ հյուրընկալելով միջազգային և տեղի կրթական հաստատությունների Միացյալ Թագավորությունից, Ամերիկայից, Կանադայից, Իսպանիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Մալթայից, Իռլանդիայից, Ավստրալիայից ինչպես նաև Հայաստանից։ Նպատակ ունենալով  նպաստել գլոբալ կրթական կապերի զարգացմանը և խթանել ակադեմիական արժեքները՝ «Նեթֆեյրվորկ Աշուն 2023» հանդիսացավ դինամիկ հարթակ՝ բացահայտելու միջազգային կրթական հնարավորությունների բազմազանությունը։

«Նեթֆեյրվորկ Աշուն 2023»-ին մասնակցություն ունեցան ավելի քան 300 ներկաներ՝ կիսվելով իրենց գաղափարներով ու հետաքրքրություններով տարբեր ակադեմիական ուղիների վերաբերյալ: Տոնավաճառը թույլ տվեց պատկերացում կազմել և տեղեկանալ արտերկրում կրթություն ստանալու հնարավորությունների մասին։ Աշխույժ մթնոլորտը և նոր ակադեմիական հնարավորություններ բացահայտելու ձգտումը ընդգծեցին միջոցառման կարևորությունը՝ օգնելու մասնակիցներին գտնել իրենց ակադեմիական ուղին և ուղարկել իրենց երազանքը տիեզերք։

 

«Ուղարկի՛ր երազանքդ տիեզերք» Նեթֆեյրվորկ Աշուն 2023

 

«Նեթֆեյրվորկ Աշուն 2023»-ը, որը տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամում, մեկ վայրում համախմբեց աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մեր գործընկեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներին, ովքեր ներկայացնում էին իրենց կողմից առաջարկվող տարաբնույթ կրթական հնարավորությունները, ինչպիսիք են՝ ավագ դպրոցի, բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական ծրագրերը, ինչպես նաև կրթական ճամբարները։

Լուսանկարներ

Գործընկեր համալսարաններ

Անմոռանալի պահեր

Նեթֆեյրվորկ Աշուն 2023․ Հետևելով երազանքին և բացահայտելով կրթական հնարավորությունները

 

Բացահայտի՛ր «Նեթֆեյրվորկ Աշուն 2023»-ի հիշարժան պահերը՝ լի հիացմունքով, գոհունակությամբ և մասնակիցների անսպառ մոտիվացիայով։ Ֆոտոշարքը արտացոլում է «Նեթֆեյրվորկ Աշուն 2023»-ում տիրող ջերմ մթնոլորտը, մասնակիցների արտերկրում կրթություն ստանալու կատարյալ հնարավորություն գտնելու բերկրանքը և ներկայացուցիչների հանդեպ երախտագիտության գեղեցիկ ակնթարթները։

Ծանոթացե՛ք մեր քննարկման մասնակիցներին

Group 1000001316
Group 1000001318
Group 1000001317

«Նեթֆեյրվորկ Աշուն 2023»-ի շրջանակներում կազմակերպվել էր պանելային քննարկում «Իմ կրթական ուղին» թեմայով, որին մասնակցում էին տարբեր միջազգային կրթական հաստատությունների շրջանավարտներ, ովքեր ոչ միայն կիսվում էին իրենց փորձով և գիտելիքներով ապագա դիմորդների հետ, այլև ոգեշնչում և ուղղորդում էին նրանց՝ գրավելու նոր ակադեմիական բարձրունքներ։

Ազդեցությունների վերլուծություն

Տարիքային բազմազանություն
Նախընտրելի ուսումնական ծրագիր
Ուսման նախընտրելի վայրը

Հետևե՛ք թարմացումներին

 

Netfairwork-ում մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ՝ հնարավորություն տալով ուսանողներին իրականացնել իրենց ակադեմիական երազանքները, ձեռք բերել արժեքավոր և հարուստ փորձ, այսպիսով՝ ներդրում ունենալով մեր հասարակության ապագայի զարգացման գործում;

Հետևեք մեր կայքի և սոցիալական էջերի թարմացումներին՝ մանրամասներ իմանալու սպասվող ավելի մասշտաբային տոնավաճառների մասին: