ՆԵԹՖԵՅՐՎՈՐԿ

NetFairwork-ի մասին

Կրթությունը հնարավորությունների աշխարհը բացելու բանալին է, որն օգնում է ուսանողներին հաղթահարել իրենց առջև դրված մարտահրավերները և հասնել իրենց երազանքներին: Այս զարմանահրաշ ճանապարհորդության ընթացքում Edunetwork-ը մեծապես գնահատում է ձեռքբերված կապերը, հնարավորությունները և, ամենակարևորը, գիտելիքը:

Այդ իսկ պատճառով Edunetwork-ը պարբերաբար կազմակերպում է NetFairwork կրթական տոնավաճառը, որի նպատակն է կամուրջ հանդիսանալ ուսանողների և նրանց երազանքի համալսարանների միջև՝ նպաստելով նրանց կրթական նպատակների իրականացմանը:

Ի՞նչ է NetFairwork -ը

NetFairwork-ը կրթական տոնավաճառ է, որը միավորում է աշխարհի տարբեր կրթական հաստատություններին մի վայրում՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու ծառայությունները ապագա ուսանողներին,

ծնողներին, մանկավարժներին և մասնագետներին:

NetFairwork-ի ընթացքում ներկաները կարող են ուսումնասիրել կրթական հնարավորությունների մի ամբողջ փաթեթ՝ ներառյալ բակալավրիատի և մագիստրատուրայի, մասնագիտական և տեխնիկական ուսուցման, միջին և ավագ դպրոցի ծրագրերը, ամառային ճամբարները, շարունակական կրթության դասընթացները և մասնագիտական զարգացման հնարավորությունները:

NetFairwork-ը այն խթանն է, որն այդքան անհրաժեշտ է ուսանողներին կրթական ճանապարհորդության ընթացքում, և որի առաքելությունն է ստեղծել միջավայր՝ հաղորդակցության, համագործակցության և նորանոր բացահայտումների համար։ 

NetFairwork Գարուն 2023

Մարտի 24-ից 26-ը ուրախ էինք առաջին անգամ Հայաստանում հյուրընկալելու NetFairwork-ը և ընդունելու մասնակիցների ամբողջ աշխարհից:

NetFairwork Աշուն 2023

Հոկտեմբերի 13-14-ին Էդու Նեթվորքը կազմակերպել էր թվով 4-րդ «Նեթֆեյրվորկ» կրթական տոնավաճառը Հայաստանում