Նեթֆեյրվորկ Գարուն 2023

NetFairwork-ի մասին

Կրթությունը հնարավորությունների աշխարհը բացելու բանալին է, որն օգնում է ուսանողներին հաղթահարել իրենց առջև դրված մարտահրավերները և հասնել իրենց երազանքներին: Այս զարմանահրաշ ճանապարհորդության ընթացքում Edunetwork-ը մեծապես գնահատում է ձեռքբերված կապերը, հնարավորությունները և, ամենակարևորը, գիտելիքը:

Այդ իսկ պատճառով Edunetwork-ը պարբերաբար կազմակերպում է NetFairwork կրթական տոնավաճառը, որի նպատակն է կամուրջ հանդիսանալ ուսանողների և նրանց երազանքի համալսարանների միջև՝ նպաստելով նրանց կրթական նպատակների իրականացմանը:

Ի՞նչ է NetFairwork -ը

NetFairwork-ը կրթական տոնավաճառ է, որը միավորում է աշխարհի տարբեր կրթական հաստատություններին մի վայրում՝ ներկայացնելու իրենց ծրագրերն ու ծառայությունները ապագա ուսանողներին,

ծնողներին, մանկավարժներին և մասնագետներին:

NetFairwork-ի ընթացքում ներկաները կարող են ուսումնասիրել կրթական հնարավորությունների մի ամբողջ փաթեթ՝ ներառյալ բակալավրիատի և մագիստրատուրայի, մասնագիտական և տեխնիկական ուսուցման, միջին և ավագ դպրոցի ծրագրերը, ամառային ճամբարները, շարունակական կրթության դասընթացները և մասնագիտական զարգացման հնարավորությունները:

NetFairwork-ը այն խթանն է, որն այդքան անհրաժեշտ է ուսանողներին կրթական ճանապարհորդության ընթացքում, և որի առաքելությունն է ստեղծել միջավայր՝ հաղորդակցության, համագործակցության և նորանոր բացահայտումների համար։ 

Netfairwork 2023

Մարտի 24-ից 26-ը ուրախ էինք առաջին անգամ Հայաստանում հյուրընկալելու NetFairwork-ը և ընդունելու մասնակիցների ամբողջ աշխարհից: Մեր գործընկեր համալսարանները Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կանադայից, Իսպանիայից, Իտալիայից, ԱՄԷ-ից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Մալթայից, Իռլանդիայից, Ավստրալիայից, ինչպես նաև Հայաստանից ներկայացրին իրենց ծրագրերի լայն և բազմազան շրջանակը՝  ստեղծելով կրթական հնարավորությունների բազմազանություն։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 300 ներկաներ, որոնցից յուրքանչյուրը հնարավորություն ուներ անմիջականորեն հաղորդակցվելու  առաջատար համալսարնների ներկայացուցիչների հետ և ստանալու արժեքավոր տեղեկություններ իրենց հետագա կրթության համար։ 

Մթնոլորտը բուռն էր, ուսանողները տարված էին կրթաթոշակ ստանալու հետաքրքիր հնարավորությունների բացահայտմամբ և նոր կապերի հաստատմամբ։

Գործընկեր համալսարաններ

Անմոռանալի պահեր

Կապի՛ր երազանքներդ հնարավորությունների հետ NetFairWork-ում

 

NetFairwork-ը հնարավորություն է տալիս մասնակիցներին անմիջականորեն  հղելու իրենց հարցերը տարբեր համալսարանների ներկայացուցիչներին: Միջոցառումը թույլ է տալիս ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և ուղղորդում է նրանց արտերկրում սովորելու վերաբերյալ որոշումներ կայացնելու գործում:

Ֆոտոշարքը արտացոլում է NetFairwork-ում տիրող մթնոլորտը, մասնակիցների արտերկրում սովորելու կատարյալ հնարավորություն գտնելու բերկրանքը և ներկայացուցիչների հանդեպ երախտագիտության գեղեցիկ ակնթարթները։

Ազդեցությունների վերլուծություն

Տարիքային բազմազանություն
Նախընտրելի ուսումնական ծրագիր
Ուսման նախընտրելի վայրը

Հետևե՛ք թարմացումներին

 

Netfairwork-ում մենք առաջարկում ենք նորարարական լուծումներ՝ հնարավորություն տալով ուսանողներին իրականացնել իրենց ակադեմիական երազանքները, ձեռք բերել արժեքավոր և հարուստ փորձ, այսպիսով՝ ներդրում ունենալով մեր հասարակության ապագայի զարգացման գործում;

Հետևեք մեր կայքի և սոցիալական էջերի թարմացումներին՝ մանրամասներ իմանալու սպասվող ավելի մասշտաբային տոնավաճառների մասին:

Բացահայտի՛ր NetFairwork-ի զարգացման ուղին

Վերհիշելով Netfairwork-ի անցած ուղին, 2021 և 2022 թվականներին կրթական տոնավաճառն իրականացվեց առցանց՝ կապված Քովիդ-19 համաճարակի և ճանապարհորդության սահմանափակումների հետ։ Մեր վիրտուալ տոնավաճառներին մասնակցեցին ավելի քան 200 ուսանողներ և մանկավարժներ, ովքեր համախմբվել էին մեր ինտերակտիվ հարթակում՝ բացահայտելու արտերկրում սովորելու լավագույն ուսումնական հաստատությունները և նրանց կողմից տրամադրվող կրթական հնարավորությունները:

Այն զգալի ազդեցություն է ունեցել ուսանողների վրա՝ տալով նրանց համաշխարհային կրթական հնարավորությունների լայն շրջանակ: 

Հեղափոխելով կրթական ավանդական տոնավաճառի մոդելը՝ Netfairwork-ն ուսանողներին տալիս է հնարավորություն ուսումնասիրել, հաղորդակցվել և գիտակից որոշումներ կայացնել իրենց ակադեմիական և մասնագիտական ​​ապագայի վերաբերյալ: