Պրահայի լեգենդար կարմիր կտուրները Էդունեթվորքի հետ🇨🇿
Անցկացրեք ձեր ձմեռային արձակուրդները մեզ հետ հեքիաթային Պրահայում: Բարելավեք ձեր անգլերեն կամ չեխերեն լեզվի գիտելիքները՝ բացահայտելով աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։
Ծրագիրը ներառում է՝
- 25 ժամ անգլերենի կամ չեխերենի դասեր,
- կացություն հարմարավետ ուսանողական կացարանում,
- երկանգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,
- հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորություն,
- տեղափոխում ժամանման վայր և հետ օդանավակայան,
- չեխական SIM քարտ բջջային հեռախոսի համար,
- ուսման վարձ, դասընթացի նյութեր,
- գիդի ուղեկցությամբ էքսկուրսիա Պրահայում և այցելություններ տեսարժան վայրեր՝ Վացլասի հրապարակը, Կառլովի կամուրջը, Հին քաղաքի հրապարակ, Լենոնի Պատը, Պարող տունը, կենդանաբանական այգին և այլն,
- այցելություն Չեխիայի մի շարք հեղինակավոր համալսարաններ,
- էքսկուրսիա Ազգային թանգարան,
- մեկօրյա ուղևորություն դեպի Գերմանիա՝ Դրեսդեն,
- Եվրոպայի ամենամեծ ջրաշխարհի այցելություն,
- երկհարկանի կենդանաբանական այգու այցելություն,
- սպորտային և ժամանցային միջոցառումներ,
- ողջույնի և հրաժեշտի երեկույթներ,
- ավարտական վկայականների շնորհում։
Կացարան
Մասնակիցները ապրելու են ուսանողական կացարանում, որտեղ սենյակները նախատեսված են 2 հոգու համար։ Առկա է ինտերնետ կապ, խոհանոց, լվացքի համար անհրաժեշտ պարագաներ և հարմարանքներ։
Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև 2024 թ. հոկտեմբերի 30-ը։