Ձեռնարկատիրության և կառավարման առցանց ծրագիրը Անգլիայում ապագա բիզնես կառավարիչներին և ղեկավարներին տալիս է այն գիտելիքները,որը անհրաժեշտ է բիզնեսում հաջողությունների հասնելու և նորարարությունների վրա կենտրոնանալու համար։ Դասընթացը բաղկացած է 2 մակարդակից (level 4, level 5): 4-րդ մակարդակը համարժեք է բակալավրի աստիճանի առաջին կուրսի ծրագրին, իսկ 5-րդ մակարդակինը համարժեք է համալսարանական երկրորդ կուրսի ծրագրին։ Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել ուսուցչի աջակցությունից, կմասնակցեն զանազան վեբինարների, կօգտվեն բազում լրացուցիչ նյութերից, որոնք կօգնեն հեշտորեն ավարտին հասցնել իրենց դասընթացը:
Ձեռնարկատիրություն և կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Ձեռնարկատիրություն և կառավարման առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
4-րդ մակարդակի դասընթացը սկսելու համար ուսանողը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա միջնակարգ կրթություն: Նախքան 5-րդ մակարդակի դասընթացին գրանցվելը, ուսանողը պետք է արդեն ավարտած լինի 4-րդ մակարդակի դասընթացը կամ դրան համարժեք մակարդակ ունենա: Ուսանողները կարող են ծրագրին գրանցվել ցանկացած պահի, և նրանք 5 տարի ժամանակ ունեն այն ավարտելու համար: Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան:
4-րդ և 5-րդ մակարդակի դասընթացներին միասին գրանցվելու դեպքում ուսման վճարը կազմում է 2200 ֆունտ ստերլինգ: Ուսանողները կարող են նաև գրանցվել միան չորրորդ կամ հինգերորդ մակարդակի համար առանձին, յուրաքանչյուրը՝ 1800 ֆունտ ստերլինգ:
Կրթաթոշակներ չեն գործում: