Այս առցանց ծրագիրի նպատակն է նախապատրաստել սպասարկման և հյուրընկալության ոլորտի ապագա աշխատակիցների, ովքեր օժտված կլինեն տվյալ ոլորտին անհրաժեշտ բոլոր հմտություններով: Ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան օգտվել ուսուցչի աջակցությունից, կմասնակցեն զանազան վեբինարների, կօգտվեն բազում լրացուցիչ նյութերից, որոնք կօգնեն հեշտորեն ավարտին հասցնել իրենց դասընթացը:
Հյուրանոցային և հյուրընկալության առցանց ծրագիր Անգլիայում
Հյուրանոցային և հյուրընկալության առցանց ծրագիր Անգլիայում
Բաժին՝
200,000 AMD
4-րդ մակարդակի դասընթացը սկսելու համար ուսանողը պետք է լինի առնվազն 18 տարեկան և ունենա միջնակարգ կրթություն: Նախքան 5-րդ մակարդակի դասընթացին գրանցվելը, պետք է արդեն ավարտած լինի 4-րդ մակարդակի դասընթացը կամ դրան համարժեք մակարդակ ունենա: Ուսանողները կարող են ծրագրին գրանցվել ցանկացած պահի, և նրանք 5 տարի ժամանակ ունեն այն ավարտելու համար: Առաջադրանքների համար վերջնաժամկետներ չկան:
4-րդ և 5-րդ մակարդակի դասընթացներին միասին գրանցվելու դեպքում ուսման վճարը կազմում է 2200 ֆունտ ստերլինգ: Ուսանողները կարող են նաև գրանցվել միան չորրորդ կամ հինգերորդ մակարդակի համար առանձին, յուրաքանչյուրը՝ 1800 ֆունտ ստերլինգ:
Կրթաթոշակներ չեն գործում: